Ծանոթություն հաղորդակցման հմտություններին և անձնային աճի մեթոդներին


2020-05-04

 

 

 

 

 

«Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպությունը Արմավիր ինֆոտան ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում մեկնարկել է  «Բաց գիտելիքների հարթակ»  օնլայն  հանդիպումների շարքը:

Հանդիպումների ժամանակ ներկայացվում են ամենատարբեր ոլորտներից հետաքրքիր թեմաներ:

Առաջին հանդիպումը նախատեսված էր  Արմավիրի պետական ինդուստրիալ - մանկավարժական քոլեջի ուսանողների համար, նրանց  միացան նաև այլ անձիք, ովքեր հետաքրքրված էին անձի զարգացման և աշխատանքային էթիկայի  հարցերով:

Մայիսի  4-ին և  5-ին տեղի ունեցած դասընթացները վարում էր  Արմավիր ինֆոտուն ծրագրի համակարգող  Լիլիթ  Գրիգորյանը:

Որպես  անձի  զարգացման առաջնային պայման՝ նշվեց  երազանքների և նպատակների առկայությունը: Յուրաքանչյուր ոք  ձգտում է հասնել երջանկության, իսկ այս զգացողությունն առաջանում է, երբ կատարվում են մարդկանց նպատակները:

«Յուրաքանչյուր նպատակի  թիկունքում կա ինչ-որ, գուցե թաքուն, երազանք». նշում է դասընթացավարը:

Մասնակիցները իրենց  հերթին խոսեցին երազանքներից, նպատակներից, որոնք  դրել են իրենց առջև՝ խոսելով նաև երազանքներին հասնելուց հետո իրենց զգացողությունների մասին:

Այս մասով կարևորվեց այն կարողություններն ու հմտությունները, որոնք  ձեռք  է  բերում անձը աշխատանքի ընթացքում՝ ընդգծելով, որ ցանկացած գործատու վճարում է  ոչ թե  անձին, այլ նրա կարողությունների համար:

Անձնային աճի ընթացքում միշտ էլ  լինում են խնդիրներ, որոնք  հաճախ հիասթափեցնում են անհատին: «Խնդիրը հնարավորություն է. խորհուրդ  է  տալիս Լիլիթը,- Բջջային հեռախոս ստեղծողն ու գումար ներդնողը եթե մտածեր٬ որ մարդիկ չգիտեն՝ դա ինչ է٬ չգիտեն՝ ինչպես օգտագործել ու ընդհանրապես٬ թանկ հաճույք է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ»:

 Մեր  կյանքում հանդիպած յուրաքանչյուր խնդիր ստիպում է  ավելի շատ  մտածել, աշխատել:

Դասընթացի հաջորդ  հատվածը վերաբերում էր հաղորդակցության հմտություններին.երևույթ, որն աջակցում է անձնական հաջողությունների ճանապարհին:

Արդյունավետ հաղորդակցությամբ լուծվում են խնդիրները, իրականանում են  նպատակները: Այս  մասով կարևորվում է  ոսկե  կանոնի  պահպանումը՝ վարվել ուրիշների հետ այնպես, ինչպես  կցանկանան, որ իրենց  հետ վարվեն:

Գործնական հաղորդակցությունն, իհարկե, որոշ կանոններով տարբերվում է  մյուսներից: Այստեղ շատ  կարևոր կետեր են հարգանքը  յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ, աշխատանքային և բիզնես  գաղտնիքների պահպանումը, համագործակցային աշխատանքում պատասխանատվությունը և ժամանակի ճիշտ կառավարումը:

Հանդիպումն ամփոփվեց սեփական կերպարի ստեղծման թեմայով: Արտաքին տեսքը նույնպես  կարևոր է  հաղորդակցության ժամանակ. հագնել տեղին և ճիշտ: Այս  կանոնի պահպանումը հնարավորություն կտա ձեր մասին դրական կարծիք ստեղծել, որն էլ կարող  է  օգնել գործնական հաջողությունների հասնելուն:

Դասընթացավարը հանդիպման ավարտին խորհուրդ  տվեց խուսափել թշնամիներ ձեռք  բերելուց.«Թշնամին բարձր տոկոսով վարկի նման է, հնարավոր է նրանք փչացնեն մեր ամբողջ կյանքը»:

 


«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

 



Դիտվել է 1056 անգամ