ԱԶԿ ՀԿ-ն անդամակցում է Համաշխարհային գործընկերություն հանուն սոցիալական հաշվետվողականության (GPSA) հարթակին


2020-04-26

Դեռ այսօր էլ մենք կանգնած ենք այնպիսի մարտահրավերների առաջ, ինչպիսիք են անհավասարությունը, կոռուպցիան և կառավարման գործընթացներում քաղաքացիների ձայնի անտեսումը: Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք հանդիպում են աշխարհի շատ երկրներում:

2012թ-ին Համաշխարհային բանկը հիմնադրեց Համաշխարհային գործընկերություն հանուն սոցիալական հաշվետվողականության ֆորումը (GPSA)` այդ բացը լրացնելու, քաղաքացիների ձայնն առավել լսելի դարձնելու և կառավարությունների կարողությունները զարգացնելու նպատակով, որպեսզի կատարելագործեն հետադարձ կապի մեխանիզմենրը և կառավարման գործընթացին քաղաքացիների մասնակցությունն առավել իմաստալից դարձնեն։

2019թ-ին Համաշխարհային գործընկերություն հանուն սոցիալական հաշվետվողականության ֆորումին (Global Partnership for Social Accountability 2019 – GPSA), որ տեղի ունեցավ ԱՄՆ-ում (Վաշինգտոն), տարբեր մայրցամաքներից հավաքված 300 ներկայացուցիչների թվում էր նաև Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի թիմը՝ հանձինս Անի Հարությունյանի և գործընկեր Integrity Action-ի ու այլ կազմակերպությունների։ Ֆորումի նպատակն էր քննարկել և համատեղ մշակել սոցիալական հաշվետվողականության ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք առավել միտված կլինեն ներառական քաղաքականության կայացմանն ու իրականացմանը: Այդ պահից ի վեր ԱԶԿ ՀԿ-ն միացել է GPSA հարթակին և անդամակցում է կառույցին:

 



Դիտվել է 467 անգամ