Ժողովրդավարական համայնքներ քաղաքացիական լրագրության միջոցով ծրագրի տեղեկատվական հանդում Erasmus+


2019-12-17

Դեկտեմբերի 16-ին Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ՝ կազմակերպված Կայուն զարգացման նախաձեռնության կողմից։ Այն կազմակերպվել էր որպես 2019թ-ի նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 17-ը  տեղի ունեցած «Ժողովրդավարական համայնքներ քաղաքացիական լրագրության միջոցով» երիտասարդական փոխանակման ծրագրի արդյունքների տարածման հանդիպում։  

Երիտասարդական փոխանակման ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդների քաղաքացիական լրագրության կարողությունները սոցիալական իրազեկվածության և քաղաքական իրավագիտակցության մակարդակի բարձրացման նպատակով։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի առաջին հիմնական գործողության շրջանակներում։  

Կայուն Զարգացման նախաձեռնություն ՀԿ-ի ներկայացուցիչներ Թամարան, Սամվելը, Գևորգը մասնակիցներին նախ ներկայացրեցին Էրամզուս+ ծրագրի հնարավորությունները, ապա Դավիթը կիսվեց իր փորձով, որպես միջազգային ծրագրի մասնակից առաջին անգամ։ Նա նաև ցուցադրեց ծրագրի շրջանակներում կարահանած տեղեկատվական հոլովակները  վերաբերյալ և կիսվեց դասընթացի շրջանակներում ձեռք բերած իր փորձով:

 



Դիտվել է 280 անգամ