Սովորում ենք ֆոտոլրագրություն


2020-03-14

Արմավիրի զարգացման կենտրոնի «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի մասնակիցներին մարտի 13-ին հյուրընկալվել էր ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանը։ 

Նա ապագա քաղլրագրողներին սովորեցնում էր լուսանկարչության գաղտնիքները, լուսանկարների միջոցով իրադարձությունների լուսաբանման հմտությունները։ 

Դասընթացը բաղկացած էր երկու փուլից։ Առաջինը տեսական գիտելիքների ստացման փուլն էր, որի ժամանակ նա  իր աշխատանքների օրինակներով ներկայացրեց փողոցային լուսանկարչության, ֆոտոռեպորտաժների պատրաստման հմտությունները։ 

Հանդիպման  գործնական մասը տեղի ունեցավ Արմավիրի քաղաքային  զբոսայգում, որտեղ մասնակիցները գործնականում կիրառեցին ստացած գիտելիքները։  


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 



Դիտվել է 347 անգամ