Լրագրության հիմնական սկզբունքներից հավաստիությունը


2020-03-02

ԱԶԿ ՀԿ-ում  շարունակվում են Արմավիր ինֆոտան  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի դասընթացները:

Մարտի 3-ին տեղի ունեցած հերթական դասընթացի սկզբում մասնակիցները քննարկեցին այն լրագրողների ցանկը, որոնց  կցանկանային տեսնել որպես  հյուր-դասընթացավար։ Հետո անդրադարձան մարտի 8-ին Արմավիրում կայանալիք 《Ջազ》 համերգին,որի լուսաբանումը հանձնարարվեց դասընթացի մասնակիցներին։

Այուհետև քննարկեցին հայաստանյան  մեդիա դաշտի արձագանքը Կորոնա վիրուսի հետ կապված։ Մասնակիցները ներկայացրեցին երեքական նյութ և քննարկեցին դրանց հավաստիության  ստուգման իրենց մոտեցումները։

Առանձնացրեցին վստահելի և ոչ այնքան վստահելի մեդիա հարթակները։ Դասընթացավար Լիլիթ  Գրիգորյանը  ներկայացրեց մի քանի հուշումներ, որոնք կօգնեն հետագայում կողմնորոշվել կայքերի ընտրության հարցում։  Երիտասրադները քննարկեցին նյութերի հավաստիությունը, հղումների, փատերի առկայությունը։

Հանդիպման հաջորդ  հատվածում մեկ նյութի օրինակով դասընթացավարը ներկայացրեց, թե որքան անախորժություններ կարող է  ստեղծել չստուգված տեղեկատվության տարածումը։ Հաճախ  լրագրողները սենսացիոն նյութ գրելու ակնկալիքով կամա թե ակամա  կեղծ տեղեկատվությունը ներկայացնում են որպես փաստ։

Դասընթացավարը մասնակիցներին ցույց տվեց Երևանի փողոցներից մեկում , իբրև թե, լուսանկարած եղնիկի մասին ներկայացնող  hraparak.am կայքի նյութը։ Հետաքրքիր է, որ մասնակիցները առաջին հայացքից հասկացան, որ լուսանկարը կեղծ է (անհամատեղելի ստվեր, եղնիկի պոչ)։ Հետո  ներկայացվեց նույն թեմայի լուսաբանումը ևս  երկու լրատվականներում՝ 7or.am, lurer.com, որոնք նույնպես առանց ճշտելու ինֆորմացիան տարածել էին նյութը։

Մինչ հաջորդ հոդվածին անցնելը մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող է բացասական ազդել հանրության վրա  ցանկացած  կեղծ տեղեկատվություն։

Այնուհետև ներկայացվեց թեմայի վերաբերյալ  media.am կայքի վերլուծական նյութը, որտեղ ներկայացվում է տեղեկատվության կեղծ լինելը,և թե ինչպես  է այն հայտնվել լրատվականների ուշադրության կենտրոնում։

Այսպիսով դասընթացավարը ևս  մեկ անգամ հիշեցրեց, որ յուրաքանչյուր նյութում տեղ  գտած տեղեկատվության համար պետք է պատասխանատվություն կրի լրագրողը և  բացառի կեղծ ինֆորմացիայի տարածումը։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 



Դիտվել է 546 անգամ