image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը երիտասարդների ուշադրության կենտրոնում

Ամանորյա ուրախ մրցույթ 12-16 տարեկան դպրոցականների համար

Ուսուցողական բանավեճը ոչ թե խաղ է, այլ ինտելեկտուալ վարժություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՎԵՐ «Քաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Հանդիպում Արմավիրի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի հետ

By Armavirdc | Date: 2017-07-08

View:3074

Հանդիպում Արմավիրի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի հետ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում ՀաՄաՏեղ (Հանրային մասնակցության տեղական ինքնակառավարմանը) ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին հյուրընկալվել էր Արմավիրի դրամատիկական  թատրոնի և Մեծամորի «Փալանչո» տիկնիկային թատրոնի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և դերասան, հանդիսավար Վլադիմիր Սաղոյանը:

Հյուրերի հետ քննարկվեց մարզի և քաղաքի մշակութային կյանքը, թատրոնի անելիքներն ու խնդիրները: Ռեժիսորը ցավով նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան ուշադրության չի արժանանում թատերախումբը, ներկայացումների համար ֆինանսավորումը չնչին է:

«Շատ սխալ էր մշակույթի տների և մշակութային կենտրոնների կառավարումը հանձնել ՏԻՄ-երին, դրանցով պիտի զբաղվեր մշակույթի նախարարությունը: Մնացել ենք  քաղաքապետի, մարզպետի աջակցության հույսին, բայց որքանո՞վ են ուշադրություն դարձնում մշակույթին, տեսնում է ցանկացած քաղաքացի»:

Ռեժիսորը գոհ չէր նաև հանդիսատես – թատրոն հարաբերություններից, ժամանակը, սոցիալական խնդիրները հանդիսատեսին հեռացրել են թատրոնից և ռեժիսորի համար ցավալի խնդիրներից մեկն էլ դա է:

 Դերասան Վլադիմիր Սաղոյանը 2008-ին հումորային «Կոկո շոու» -ի սցենարական աշխատանքներին է մասնակցել և վարել այն, սակայն ծրագիրը ֆինանսական խնդիրների պատճառով ընդհատվել է: Հանդիսատեսն էլ, կարծես թե,  առանձնապես  ոգևորված չէ թատրոնով, տոմսերը չեն վաճառվում և այն շահույթ, որպես  այդպիսին, չի բերում, իսկ ոչ մի անհատ առանց շահույթի աշխատող խմբին շարունակական հովանավորություն չի ցանկանա տալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև թատերական խմբի աշխատանքի պրոպագանդայի հարցը: Անգամ Արմավիր քաղաքում քչերը գիտեն, որ գործում է Արմավիրի դրամատիկական թատրոնը: Սա նաև տեղեկատվական հոսքերի բացակայության արդյունքն է: Պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղեկատվության տարածման առումով աջակցել թատերական խմբին, ինչպես նաև, հնարավորության դեպքում շարունակական դարձնել համագործակցությունն այլ ոլորտներում: 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS