image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Սոցիալական գործընկերություն էներգաարդյունավետության շրջանակներում

‹‹ Երեխաները զրկվում են երազելու հնարավորությունից․․․․ »

Նախնական պայմանավորվածությունների ձեռք բերում․ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք»

Երիտասարդական քննարկումներ Արմավիր քաղաքում

Համայնքային կայքերի մոնիտորինգի արդյունքների ներկայացում


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2007 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Անչափահասների իրավունքների պաշտպանության մասին խոսում է ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը

By Armavirdc | Date: 2019-01-17

View:322

Անչափահասների իրավունքների պաշտպանության մասին խոսում է ոստիկանության կապիտան Արմինե  Պողոսյանը

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի Անչափահասների գործերով և ընտանեկան բռնությունների կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը հունվարի 17-ին  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Արմավիր ինֆոտանը։ Նա  աշակերտների, ուսուցիչների, Արմավիր ինֆոտան ակտիվ խմբի անդամների համար վարեց «Ոստիկանության գործառույթները անչափահասների հարցերով․ հանդիպում ոսիկանության կապիտան Արմինե Պողոսյանի հետ» հանդիպումը։

Դասընթացը սկսվեց  ներկայացնելով  ոստիկանության հիմնական գործառույթները՝ պաշտպանել մարդկանց  իրավունքները, կանխել, բացահայտել  իրավախախտումները, իսկ օրենք  խախտողին պատասխանատվության ենթարկել, ինչպես  նաև ոստիկանության կառուցվածքում Արմավիրի ԱԳ և ԸԲԿ բաժնի տեղն ու դերը։

Անչափահասների գործերով բաժանմունքը ոստիկանությունում որպես  ստորաբաժանում ձևավորվել է  1996 թ․-ից  սկսած։ Բաժանմունքն իր գործողությունները կատարում է  ըստ հրամանների։

Արմինե Պողոսյանը շեշտեց, որ չնայած հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխման համար պատասխանատու է ոստիկանությունը, սակայն որոշակի պատասխանատվություն ունի  նաև յուրաքանչյուր քաղաքացիները։

ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ուշադրության կենտրոնում են անչափահասների հետ կապված բոլոր հարցերը․ կրթություն, դաստիարակություն,բնակության վայրը, կեցության պայմանները և այլ։ Բաժանմունքը նաև աշխատում է  բոլոր այն չափահասների հետ, ովքեր որևէ  կարպ կարող են ազդեցություն ունենալ անչափահասների կյանքի որակի վրա։

«Հանցագործություն կատարած անչափահասին վերցնում ենք  հաշվառման, նրա հետ աշխատում է  հասարակական դաստիարակ, այսինքն մարդ, ով դրական ազդեցություն կարող է  ունենալ անչափահասի վրա ՝  նրան վերադաստիարակելով, իսկ այն անձանց, ովքեր անչափահասի վրա  բացասական ազդեցություն են  թողնում՝ նրան դրդելով անօրինության, մենք  իրավունք ունենք նրանց նույնպես  հսկողության տակ վերցնել։ Այս  դեպքում մենք  աշխատում ենք երկուսի վարքի դրական փոփոխության հասնելու համար, իսկ եթե ամեն ինչ շարունակվում է  նույնությամբ, ապա  գործը այլ ընթացք  է  ունենում»։

2018 թ․-ի հուլիսից ԱԳ-ն վերանվանվել է ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի,սա  նշանակում է, որ բաժանմունքն արդեն  պատասխանատու է ընտանիքում բռնությունների կանխարգելման համար, իսկ որպես ընտանեկան  բռնություն սահմանվում է  ընտանիքի ցանկացած անդամի կողմից  ընտանիքի մեկ այլ անդամի կամքին հակառակ բռնություն գործադրելը։

Օրենքով սահմանվում է բռնության ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական (ֆինանսական հնարավորություններից  զրկելը), սեռական  տեսակները։

Բացասական երևույթների մասին իրազեկված լինելը և դրանց  հաղթահարման տարբերակների իմացությունը մարդուն դարձնում է  պաշտպանված։  Այս  առումով կարևոր է իրավագիտակից  քաղաքացի լինելը։

Արմինե  Պողոսյանը ոչ միայն ներկայացնում էր տեսական գիտելիքներ, այլ նաև օրինակներ իր գործունեության ընթացքոմ հանդիպած դեպքերից։

Նա  ներկայացրեց իրավախախտումներ թույլ տված անչափահասներին հաշվառման տեսակներն ու ընթացակարգը։

Հաշվառումներից ամենամեղմը պրոֆիլակտիկ քարտային հաշվառումն է, որը կատարվում է 11 տ․-ից  սկսած, պրոֆիլակտիկ գործով հաշվառումը առավել բարդ  գործընթաց է,որը կատարվում է լուրջ իրավախախտումներ թույլ տված անչափահասների նկատմամբ՝սկսած 14 տ-ից։ Հաշվառման մեկ այլ տեսակ կա նաև այն չափահասների  համար, ովքեր որևէ կերպ բացասական ազդեցություն են թողնում անչափահասների վրա։

Արմինե  Պողոսյանը հատուկ ընդգծեց  նաև դպրոց  պարտաճանաչ  հաճախելու կարևորությունը, քանի որ գոյություն ունի թույլատրելի բացակայությունների սահմանված չափ, որը գերազանցող աշակերտներին ոստիկանությունում վերցնում են հաշվառման։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS