image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Հարցում Արմավիրի մարզի երիտասարդության շրջանում

Աշխատանքի հայտարարություն

Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը»

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի քննարկումը պատասխանատու կողմերի հետ։

Կլոր սեղան քննարկում ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Կրթության ոլորտի խնդիրները քննարկում են ուսուցիչները

By Armavirdc | Date: 2019-01-18

View:638

Կրթության ոլորտի խնդիրները քննարկում են ուսուցիչները

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջնակներում Արմավիր ինֆոտանը հունվարի 18-ին տեղի ունեցավ «Ի՞նչ դեր ունի 21-րդ դարի դպրոցը․ առկա մարտահրավերները» թեմայով քննարկումը, որը  վարեց  կրթության հետազոտող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը։
Քննարկմանը հրավիրված էին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, ովքեր համատեղ փորձեցին ձևակերպել կրթության ոլորտի համար կարևորագույն հարցերի պատասխանները։

Քննարկման մասնակիցները փորձեցին ձևակերպել ապագայի դպրոցի առաքելությունը և գործառնական շրջանակները, հասկանալ, թե  ինչ խնդիր պետք  է  իր առջև  դնի դպրոցը, ինչ հմտություններ, արժեքներ կրող  անհատ պետք է  դաստիարակի և ինչ արդյունքների հասնելու համար պետք  է  գործունեություն ծավալի։

Այս  մասով բանախոս Միշա  Թադևոսյանը ներկայացրեց հնեցված գիտելիքի գաղափարը՝ որպես օրինակ բերելով հանրահայտ «Գոմաղբի կոնֆերանսը»։ Քննարկում ծավալվեց այն մասին, թե ինչ պետք է սովորեցնել աշակերտին, որպեսզի նրա  ստացած գիտելիքը չհամարվի հնացած։ Հարցերին ավելի «նորարարական»  պատասխանելու նպատակով  օգտագործվեց menti.com հարթակը, որը տալիս  էր նաև վիճակագրական տվյալներ ստանալու հնարավորություն։ Այս մեթոդով պարզ  դարձավ, որ ապագայի դպրոցի համար լսարանը առաջնային է համարում  ուսուցիչների և նորագույն տեխնոլոգիաների դերը, որպեսզի կրթվի ազգային, միևնույն ժամանակ, համամարդկայնին արժեքներ կրող, մասնակցային, ակտիվ հասարակական անձ, ով օժտված է  լինելու քննադատական մտածողությամբ։

Բանախոսը ներկայացրեց ՅՈւՆԻՍԵՖ-ի  առաջարկած  հինգ  հիմնական   ցուցանիշները, որոնք որոշում, գնահատում են կրթության որակը.

* Սովորողներ (learners) - առողջ, լավ «սնված»,  պատրաստ լինեն աշխատել եւ սովորել ցկյանս։

* Ուսումնական միջավայր (environment) - առողջ, ապահով, պաշտպանված, գենդերային  խտրականությունից զուրկ  անհրաժեշտ ռեսուրսներ.

* Կրթության բովանդակությունը (content) նպաստի ձևավորել կյանքի հմտություններ եւ գիտելիքներ

* Գործընթացներ (processes) - լավ պատրաստված ուսուցիչներ, ովքեր օգտագործում են երեխայակենտրոն դասավանդման մեթոդներ եւ տեխնոլոգիաներ;

* Վերջնաարդյունքները (outcomes) - ազգային գերակայություններով  պայմանավորված  գիտելիքներ, հմտություններ եւ արժեքներ ունեցող սովորողներ

«Գենդերային խտրականությունից զուրկ»  արտահայտությունը տեղիք  տվեց բուռն բանավեճի։ Պարզվեց, որ ուսուցիչներից  շատերը թե´  հոգեբանորեն, թե´ աշխարհայացքով պատրաստ  չեն աշխատել մի միջավայրում որտեղ կարող են  լինել նաև այլ սեռական, կրոնական կողմնորոշում ունեցող  անձիք։ Այս  մասով փորձագետը ներկայացրեց նաև իր դիտարկումները այն մասին, որ եթե  մարդը աշխատում է  ուսուցիչ, ապա պարտավոր է կրթության նույն որակն ապահովել ամենատարբեր աշխարհայացք  ունեցող մարդկանց  մոտ։ Խտրականությունից  զուրկ միջավայրում ուսուցանելու հետ կապված քննարկվեց  նաև ներառական կրթության գաղափարն ու խնդիրները։ Բոլորը միակարծիք  էին, որ  երեխաները՝ անկախ կարգավիճակից, իրավունք  ունեն օգտվել համընդհանուր կրթությունից, սակայն, հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը հաճախ  խնդիրներ է  առաջացնում ուսումնական պրոցեսի  ժամանակ, իսկ ուսուցիչը  պատրաստված չի լինում նման  խնդիրների հաղթահարման համար՝  չնայած վերապատրաստումներին։

-Մենք չունենք  հստակ ձևակերպում, թե  ինչպես  պետք  է  աշխատենք․ ռազմավարությունում այլ բան է  գրած, Կրթության ազգային ինստիտուտն այլ բան է  ասում, մեր առջև  դրված չափորոշիչներն այլ են, դասագրքերում մեկ այլ բան է գրված։ Մեր կրթական համակարգը  համընդհանուր կարգավորման կարիք ունի,- ասաց Նորավանի միջնակարգ դպրոցի  տնօրեն Հովհաննես  Ստեփանյանը։

Մյուս մասնակիցները նույնպես համաձայն  էին այս  դիտարկման հետ, քանի որ իրենք  էլ  առնչվել են նույն խնդիրներին, երբ հնարավորություններն ու պահանջները տարբեր են եղել։ Ուսուցիչների համար լուրջ խնդիր էր  նաև նյութերի ծավալուն լինելը, հաճախ աշակերտները  դպրոցում պարտադրված սովորում են  այնպիսի նյութեր, որոնք  երբևէ  չեն կիրառելու կյանքում, կամ ժամանակ են տրամադրում այնպիսի  նյութերի յուրացման համար, որոնք  կարելի է իմանալ մի քանի րոպեում՝ համացանցում փնտրելով։

Այս  առումով  կարևորվեց կիրառելի, ճիշտ  հասկացված գիտելիքի փոխանցումը, քանի որ շատ  դեպքերում աշակերտը, թվում է թե, յուրացրել է  նյութը, սակայն, իրականում սխալ է  ընկալել։

Բանախոս Միշա  Թադևոսյանի կարծիքով հանդիպումը բավականին արդյունավետ էր և հետաքրքիր, այն հնարավորություն տվեց հասկանալ, որ նման ֆորմատով հանդիպումների կարիքը կա, քանի որ ուսուցիչները ասելիք ունեն։ 

Հանդիպումը հնարավորություն տվեց  նաև, որպեսզի իրար հետ շփվեն տարբեր դպրոցների ուսուցիչներ, տեղեկանան նաև  այլ դպրոցների խնդիրների մասին, կարծիքներ  փոխանակվեն։ Մասնակիցները հրավեր ստացան հունվարի 25-ին Արմավիրի մարզպետարանում կայանալիք  ներառական կրթության փորձի փոխանակման համար կազմակերպված հանդիպմանը, որը հնարավորություն կտա ուսուցիչներին տեղեկանալ այն մեթոդների մասին, որոնք  հաջողությամբ իրականացրել են իրենց  գործընկերները։

Մասնակիցները  նաև  կարևորեցին նման հանդիպումների, քննարկումների իրականացումը՝ խնդրելով  փորձագետին, որպեսզի հետագա  նախաձեռնություններում իրենց ուղղորդի և աջակցի խնդիրները տեղ  հասցնելու, լուծումներ առաջարկելու  և ոլորտում դրական փոփոխություններ անելու համար։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ

 




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS