image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Հարցում Արմավիրի մարզի երիտասարդության շրջանում

Աշխատանքի հայտարարություն

Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը»

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի քննարկումը պատասխանատու կողմերի հետ։

Կլոր սեղան քննարկում ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Քաղաքացիական լրագրության սկզբունքները

By Armavirdc | Date: 2019-01-31

View:662

Քաղաքացիական լրագրության սկզբունքները

Հունվարի 31-ին Արմավիր ինֆոտանը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ «Քաղաքացիական լրագրության սկզբունքները» թեմայով մեդիա դասընթաց։

Հանիպմանը մասնակցում էին Արմավիր ինֆոտան ակտիվ խմբի անդամները, «Մեդիագրագիություն և քննադատական մտածողություն» դասընթացի մասնակիցները։

Դսընթացի սկզբում մասնակիցները քննարկեցին, թե  ինչ է  իրենից  ներկայացնում քաղլրագրությունը, ինչ նպատակ ունի և ինչ միջոցներով են ներկայացվում քաղլրագրողական նյութեր։ Այնուհետև ներկայացվեց մեդիա  նյութերի վրա  աշխատելու հիմնական սկզբունքները, որոնք  հնարավորություն են  տալիս  քաղլրագրողներին իրենց ուսումնասիրություններն անել ըստ հերթականության և նպատակային։

Ապագա  քաղլրագրողները ծանոթացան տեղեկատվության ստացման հիմնական մեթոդներին, որոնցից  կարևորը հարցազրույցն է։ Որպես  ապագա  հարցազրուցավարներ  նրանք կատարեցին անհատական աշխատանք։ Ներկայացրեցին, թե  ում հետ կցանկանային հարցազրույց  անցկացնել և ինչ հարցեր կցանկանային տալ։ Այս  աշխատանքի քննարկման  մեթոդով մասնակիցները սովորեցին հարցազրույցին պատրաստվելու, հարցերը ճիշտ  ձևակերպելու հմտություններ։

 


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ

 




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS