image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Հարցում Արմավիրի մարզի երիտասարդության շրջանում

Աշխատանքի հայտարարություն

Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը»

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի քննարկումը պատասխանատու կողմերի հետ։

Կլոր սեղան քննարկում ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Կոնֆերանս․ «Համայնքային դիտորդ» նախաձեռնություն

By Armavirdc | Date: 2018-12-28

View:227

«Համայնքային դիտորդ» նախաձեռնություն

Կոնֆերանս

Ընտրությունների մշտադիտարկման արդյունքների ներկայացում

Դեկտեմբերի 28-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համայնքային դիտորդ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպեց կոնֆերանս, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել նախաձեռնության շրջանակներում ընտրական գործընթացների մշտադիտարկման արդյունքները։

Կոնֆերանսին ներկա էին նախաձեռնության շրջանակներում ընդգրկված դիտորդներ, քաղաքացիական լրագրողներ, ընտրացուցակ ճշգրտողներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը․ «Քաղաքացիների կողմից ընտրությունների մշտադիտարկումը անկյունաքարային է կայուն ժողովրդավարության ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այս նպատակով էլ մենք, վերապատրաստելով քաղաքացիներին որպես դիտորդներ, քաղաքացիական լրագրողներ և ընտրացուցակ ճշգրտողներ, իրականացրել ենք միասին ընտրական գործընթացների մշտադիտարկում Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում։ Մշտադիտարկման արդյունքների հիման վրա էլ արել ենք մի շարք առաջարկություններ, որոնք ներկայացնելու ենք համապատասխան պետական մարմիններին ընտրական նոր օրենսգրքի մշակման ընթացքում հաշվի առնելու համար»։

Նշենք, որ «Համայնքային դիտորդ» նախաձեռնությունում ընդհանուր առմամբ ընդգրկված են եղել 3 մարզերից 200 քաղաքացիներ, ովքեր իրենց համայնքներում հանդես են եկել որպես քաղաքացիական/քաղաքական դերակատարներ արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։

Դիտորդների համակարգող Մելինե Այվազյանը ներկայացրեց հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելության և դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին ընտրացուցակների ճշգրտման արդյունքները, հայտնաբերված խախտումներն ու բացթողումները, ինչպես նաև ընտրական գործընթացների բարելավման նպատակով արված առաջարկությունները։

Ընտրությունների մշտադիտարկման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հրապարակված զեկույցում այս հղմամբ՝ https://drive.google.com/file/d/1e3otRH6j5JYxf5dl--2-VdzHFGWtuQXy/view?usp=sharing

 «Համայնքային դիտորդ» նախաձեռնությունը իրականացվել է «Քաղաքացիները հանուն արդար ընտրությունների» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ի կողմից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։ Ծրագրի նպատակն էր նպաստել ընտրությունների թափանցիկ և արդար իրականացմանը Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերի քաղաքացիների կողմից դիտորդական առաքելության, քաղաքացիական լրագրության և ընտրացուցակների ճշգրտման միջոցով։

 

"Community Observer" Initiative

Conference

Presentation of election monitoring results

In December 28, "Armavir Development Center" NGO organized a conference in the framework of the "Community Observer"  the purpose of which was to present to the public the results of the election process monitoring within the framework of the initiative.

Observers, civic journalists, voter regulators, representatives of local NGOs were present at the conference.

Naira Arakelyan, the  Executive Director of "Armavir Development Center" NGO, made an opening speech: "By the citizens the election monitoring is a cornerstone for moving forward towards sustainable democracy. For this purpose we  have trained citizens as observers, civic journalists and voter regulators, we have  made monitoring of  election processes in Armavir, Aragatsotn and Ararat regions. Based on the results of the monitoring, we have also made a number of suggestions, which we will present to the relevant state bodies to take account during the elaboration of a new electoral code".

It should be noted that at the "Community Observer" initiative, 200 citizens from 3 regions were involved, who have acted as civil/political actors in their communities for fair and democratic elections.

Observers’ Coordinator Meline Ayvazyan presented the results of the election observation mission in the October 21 local self-government elections and the December 9 parliamentary elections, revealed violations and omissions, as well as proposals for improvement of electoral processes.

Full results of elections monitoring  can be found in the published report with this link https://drive.google.com/file/d/1e3otRH6j5JYxf5dl--2-VdzHFGWtuQXy/view?usp=sharing.

The "Community Observer" initiative was implemented by the ADC NGO with the support of the European Foundation for Democracy (EED) within the framework of the "Citizens for Fair Elections" program. The goal of the project was to promote transparent and fair elections through citizens' observation missions, civic journalism, and voter lists by Armavir, Aragatsotn and Ararat regions.

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS