image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Կրթության ոլորտի խնդիրները քննարկում են ուսուցիչները

Անչափահասների իրավունքների պաշտպանության մասին խոսում է ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը

Քաղաքացիական լրագրության սկզբունքները

«Երիտասարդ քաղաքացի/ReCitizen» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Կոնֆերանս․ «Համայնքային դիտորդ» նախաձեռնություն


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

By Armavirdc | Date: 2018-12-14

View:444

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

Դեկտեմբերի 13-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հետընտրական գործընթացների վերլուծություն, որը վարեց ԱԶԿ ՀԿ-ի կամավոր, քաղաքագետ Օլյա Շահինյանը։

Քննարկմանը ներկա էին ընտրություններին այս կամ այն կերպ կապ ունեցող անձիք՝ դիտորդներ, ընտրացուցակներ ճշգրտողներ, քաղլրագրողներ, ինչպես նաև հետաքրքրված այլ անձիք։ Հանդիպման սկզբում մասնակիցները ներկայացրին իրենց փորձառությունը ընտրական գործընթացների հետ կապված, ինչպես նաև դեկտեմբերի 9-ի ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումները։ Այնուհետև բանախոսը անդրադարձավ քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզարշավին՝ կարգախոսներին, պաստառներին, քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներին ու նախընտրական ծրագրերի շեշտադրումներին։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ համեմատություն անցկացվեց 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքական  նույն ուժերի կողմից ներկայացված կարգախոսների և նախընտրական ծրագրերի մեջ, որի ընթացքում բացահայտվեցին քաղաքացիների հոգեբանության վրա ազդելու նպատակով քաղաքական ուժերի կողմից կիրառված միջոցներն ու մեխանիզմները։

Ըստ բանախոսի՝ այս անգամ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենամեծ առավելությունը նախընտրական բանավեճերի անցկացումն էր, որը հնարավորություն էր տալիս քաղաքացիներին առավել լավ ծանոթանալու նախընտրական ծրագրերին, գնահատելու տվյալ կուսակցության գաղափարախոսությունը։ Եվ մասնակիցները նշեցին, որ առաջադրված կուսակցությունների  և դաշինքների առաջին համարների միջև նախընտրական բանավեճը մեծ մասսայականություն վայելեց, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու նման նստել էր հեռուստացույցի առաջ և հետևում էր բանավեճին։ Մասնակիցները բանավեճը վերլուծելիս նշեցին, որ այստեղ ինչ որ գաղափարական պայքար չտեսան, այլ միայն երկկողմանի հնչող մեղադրանքներ։

Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրված 11 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներց յոթերորդ գումարման Ազգային ժողով ներկայացված կլինեն միայն 3-ը՝ «Իմ քայլը» դաշինքը 88 մանդատով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 26 մանդատով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 մանդատով:


Քննարկումն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ:

 

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS