image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Սոցիալական գործընկերություն էներգաարդյունավետության շրջանակներում

‹‹ Երեխաները զրկվում են երազելու հնարավորությունից․․․․ »

Նախնական պայմանավորվածությունների ձեռք բերում․ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք»

Երիտասարդական քննարկումներ Արմավիր քաղաքում

Համայնքային կայքերի մոնիտորինգի արդյունքների ներկայացում


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2007 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


«Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք»․ Ադամ Հովսեփյան

By ArmavirDC | Date: 2018-12-12

View:543

Հարցազրույց «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդում բաց կառավարման գործընկերության մեջ` հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի ինժեների հետ

Գրեթե մեկ տարի է, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը` անգլիական Ինթեգրիթի Էքշնի առաջնորդությամբ, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի 6 դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետությանը, դպրոցների սեյսմակայունության մակարդակի բարձրացմանը, համապատասխանությանը պայմանագրային պահանջներին և համայնքի կարիքներին։

Ծրագիրն իր տեսակով աննախադեպ է, քանի որ նկարագրված աշխատանքներում մեծ դերակատարում ունեն համայնքային մշտադիտարկողների (մոնիտորների) խմբերը, ովքեր դպրոցների շահառուներ են, որոնք վերապատրաստվել են ու կամավորական սկզբունքով մշտադիտարկման այցեր են իրականացնում շինարարության հրապարակներ և վերահսկում գործընթացը։ Սա կարևոր մշակույթ է ձևավորում շահառուների շրջանում՝ պահանջատեր լինելու հանրային նշանակության կառույցների շինարարական աշխատանքներում և, առհասարակ, իրենց համայնքին ու իրենց առնչվող հարցերում։

Ծրագրով ինժեներ Ադամ Հովսեփյանը առաջին անգամ է ընդգրկված նմանատիպ ծրագրում և հետաքրքական էր իմանալ նրա դիտարկումներն ու տպավորությունները, երբ բավականին մեծ ծավալով աշխատանք արդեն կատարված է։

-Դուք առաջին անգամ եք ընդգրկված նման ծրագրում, որտեղ կա հանրային մշտադիտարկման բաղադրիչ, ինչպե՞ս եք գնահատում ծրագիրն առհասարակ և այդ բաղադրիչը՝ մասնավորապես։

 - Ողջունում եմ ծրագիրը, շատ առաջադիմական ծրագիր է իրականում, քանի որ համայնքն է ներգրաված շինարարական աշխատանքների մշտադիտարկման մեջ։ Ծրագիրը հետաքրքրական է իմ համար հատկապես այս իմաստով, քանի որ արդյունքում բարձրանում է շինարարության որակը և ավելանում է կարգպահությունը շինարարական հրապարակում։ Ցանկալի է, իհարկե, որ առանց մշտադիտարկման էլ այդպես լիներ, բայց գործը լավ կատարելու մշակույթը՝ առանց դրան հետևելու, մեզանում շատ թույլ է, ուստի մշտապես այս կոմպոնենտը պետք է առկա լինի։

Մյուս դրական կողմը ծրագրի՝ համայնքի ներգրավման իմաստով, մտածելակերպի փոփոխությունն է բնակիչների շրջանում, որպեսզի  պահանջատեր լինեն ու նպաստեն գործընթացների թափանցիկությանն ու բացությանը։ Հատկապես հետհեղափոխական շրջանի համար սա կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք։

- Ի՞նչ փոփոխություններ կանեիք ծրագրում։

- Այն, ինչ կուզեի փոխել, դա մոնիտորների կողմից բարձրացված խնդիրների, արձանագրած թերությունների հանդեպ ավելի լուրջ արձագանք ստանալն է, որ պատասխանատու կողմերը ավելի մեծ լրջությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվեին հարցերին։ Այս հարցում, իհարկե, մեծ առաջընթաց ունենք, բայց բազմամյա փորձ ունեցող շինարարները դեռ պետք է սովորեն լսել ու հաշվի նստել աշակերտների, երիտասարդների հետ՝ մարդկանց, ովքեր շինարարներ չեն, ովքեր իրենք էլ սովորում են, բայց պահանջատեր են։

Կարծում եմ, որ ծրագրի հիմքում ընկած մոտեցումները, արժեքները հեռանկարային են, պետք է ընդլայնել այս փորձը ու հանրային մոնիտորինգի կոմպոնենտը մշտական բաղադրիչը դարձնել հանրային նշանակության շինությունների շինարարություններն իրականացնելիս։

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS