image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Սոցիալական գործընկերություն էներգաարդյունավետության շրջանակներում

‹‹ Երեխաները զրկվում են երազելու հնարավորությունից․․․․ »

Նախնական պայմանավորվածությունների ձեռք բերում․ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք»

Երիտասարդական քննարկումներ Արմավիր քաղաքում

Համայնքային կայքերի մոնիտորինգի արդյունքների ներկայացում


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2007 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի ակտիվ խմբի առաջին հանդիպումը։

By Armavirdc | Date: 2018-12-11

View:379

Տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի ակտիվ խմբի առաջին հանդիպումը։

Դեկտեմբերի 11-ին Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի ունեցավ  «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի ակտիվ խմբի առաջին հանդիպումը։

Հանդիպմանը հրավիրված էին երիտասարդներ, ովքեր դիմել էին ծրագրային թիմում ընդգրկվելու համար։  Հանդիպման նպատակն էր ծագրի ներկայացումը, թիմի հետ  ծանոթությունն ու  հետագա գործողությունների պլանավորումը։

Երիտասարդները նախ ներկայացան՝ պատմելով իրենց  գործունեության և փորձի  մասին։ Այնուհետև «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի  համակարգողներ Անի Խաչատրյանն ու Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեցին ծրագրի նպատակը, խնդիրներն ու պլանավորվող գործողությունները։

Թիմը քննարկեց  նաև, թե  ինչ կարողություններ կցանկանային զարգացնել ՝ ծրագրի արդյունավետությունն ավելացնելու նպատակով։ Թիմում կարևորվեց հատկապես   երիտասարդներին մոտիվացնել կարողանալու մեթոդների ու ձևերի իմացությունը, ինչպես  նաև համագործակցելու կարողության ձևավորումը։

Հանդիպման ժամանակ քննարկվեց  նաև երիտասարդական խմբերի հետ  հանդիպումների անցկացման ձևաչափը, խնդիրների և գաղափարների հավաքագրման մեթոդները։ Մշակվեցին նաև մի քանի խմբային աշխատանքների մեթոդներ, որոնք պետք  է կիրառվեն քննարկումների ընթացքում։

Ակտիվ խմբի համար ստեղծվեց  նաև օնլայն հաղորդակցության հարթակ, որը ավելի արդյունավետ է  դարձնելու համագործակցությունը։


«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագիրը իրականացնում են «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի համայնքապետարանը «ՕքսԵՋեն» հիմնադրամի  և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ։

Ծրագրի նպատակն է  նպաստել երիտասարդների հասարակական և քաղաքական ակտիվության բարձրացմանը ի նպաստ համայնքի զարգացմանը Արմավիր քաղաքի երիտասարդական ռազմավարության մշակման միջոցով:

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS