image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Կրթության ոլորտի խնդիրները քննարկում են ուսուցիչները

Անչափահասների իրավունքների պաշտպանության մասին խոսում է ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը

Քաղաքացիական լրագրության սկզբունքները

«Երիտասարդ քաղաքացի/ReCitizen» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Կոնֆերանս․ «Համայնքային դիտորդ» նախաձեռնություն


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼԸ ԵԶԴԻԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ ՉԷ՛

By Armavirdc | Date: 2018-12-03

View:94

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼԸ ԵԶԴԻԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ ՉԷ՛

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպությունն իրականացնում է «Եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի պաշտպանությունն Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակչության իրազեկության բարձրացման և ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կանադայի դեսպանատան կողմից:

Ծրագրի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան Արմավիրի մարզի մի քանի գյուղերի, մասնավորապես՝ Ակնալիճի, Արտաշարի, Նալբանդյանի և Նոր Արտագերսի աշակերտների, ծնողների ու ուսուցչական անձնակազմերի հետ:

Եզդիաբնակ բոլոր համայնքները առնչվում են գրեթե նույն խնդիրներին ու իրավախախտումներին, ինչպիսիք են՝ կանանց իրավունքների խախտումը, կրթության իրավունքի խախտումը, խոսքի, ընտրության ու ազատ արտահայտման իրավունքների խախտումը և այլն:

Ծրագիրը նպաստում է ոչ միայն կրթության դերի բարձրացմանը, այլ նաև տրամադրվում է տեղեկատվություն մարդու իրավունքների, բռնության ու դրա տիպերի, բռնության կանխարգելման մասին: Բոլոր գյուղերում, որտեղ անցկացվել են այս սեմինար-դասընթացները, չկա հստակ տարանջատում ազգային ավանդույթների, բարքերի կամ սովորույթների միջև, այդ իսկ պատճառով կրթություն չստանալը, կամ վաղ ամուսնությունը նույնացվում են ազգային ավանդույթների հետ, որը սակայն չի համապատասխանում իրականությանը: Հենց այս թյուրընկալումն էլ դառնում է երեխաներին կրթությունից զրկելու կամ վաղ ամուսնության պատճառ: Սակայն այս ամենի կողքին կան ծնողներ, ովքեր իրենց երեխաների լուսավոր ու ապահով ապագայի գիտակցումով, պայքարում են ընտանիքում կրթության դերը բարձր պահելու համար:

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS