image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Սոցիալական գործընկերություն էներգաարդյունավետության շրջանակներում

‹‹ Երեխաները զրկվում են երազելու հնարավորությունից․․․․ »

Նախնական պայմանավորվածությունների ձեռք բերում․ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք»

Երիտասարդական քննարկումներ Արմավիր քաղաքում

Համայնքային կայքերի մոնիտորինգի արդյունքների ներկայացում


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2007 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Մայիսյանի դպրոցում սովորում է 34 եզդի աշակերտ. մեծ մասը գերազանցիկ են

By Armavirdc | Date: 2018-12-11

View:366

                              

 

Մայիսյանի դպրոցում սովորում է 34 եզդի աշակերտ. մեծ մասը գերազանցիկ են

‹‹Եզդի կանանց/աղջիկների կրթության իրավունքի խթանում›› ծրագրի շրջանակներում իրականացվող հանդիպման արդյունքում  Մայիսյան համայնքում դուրս բերված խնդիրներից երկուսը հրատապ էին։ 

Ծնողները և ուսուցիչները նշեցին, որ դպրոցը հեռու է եզդիական բնակավայրերից, և ճանապարհը, որով երեխաները ստիպված են ոտքով հասնել դպրոց, շատ երկար է, փոշոտ։ Տրանսպորտ չի գործում, և երեխաները հոգնում են դեռևս դպրոց չհասած։ Նույնիկս մի դեպք նշեցին, երբ երեխային գտել են ճանապարհին քնած։ Սա պատճառներից մեկն է, որի համար երեխաները շահարգրռված չեն հաճախել դպրոց։ Եթե լուծվի տրանսպորտի հարցը, ապա սա կվերացնի դպրոց չհաճախելու ևս մեկ պատճառ․ ծնողները իրենց երեխաներին կճանապարհեն և կդիմավորեն, և փախցնելու վտանգը մեծապես կնվազի։  

Երկրորդ մեծ խնդիրը վերաբերում է եզդերենին․ դպրոցում չկա եզդերենի խմբակ, քանի որ չունեն մասնագետ և կա դասաժամերի խնդիր։ Երեխաները հայերեն  շատ ավելի լավ գիտեն, քան եզդերեն։ Ծնողների կարծիքով այս հարցը չպետք է թողնվի դպրոցի հայեցողությանը, այլ պետք է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրվի և ստեղծվի եզդերենի խմբակ։

Այս համայնքում ևս, ինչպես նշվեց,  կա աղջիկներին փախցնելու խնդիրը, սակայն այն այնքան ծայրահեղ աստիճանի չէ, որքան մյուս համայնքներում։ Աշակերտներից մեկի պապիկը մեջբերեց․ «Մեր մեջ դեռևս կան այնպիսի հետամնացներ, որոնք փախցնում են աղջիկ երեխաներին։ Սրա դիմացը պետք է առնել օրենքի ուժով, պետք է նաև կոտրել կարծրատիպը, որ աղջկան ետ բերելու դեպքում կխորտակեն նրա կյանքը»։

Մայիսյանում ծնողները բավականին բաց էին համագործակցության համար և իրենք էլ ցանկանում են լուծել այն բոլոր խնդիրները, որոնք խոչըդնոտ են հանդիսանում երեխաների՝ կրթություն ստանալու համար։ Նրանք հետևողական են երեխաների նկատմամբ։ Եթե ծնողները վստահ լինեն, որ իրենց աղջկան չեն փախցնի, ապա կցանկանային նաև համալսարան ուղարկել սովորելու։ Երեխաները հաճույքով են հաճախում դպրոց, իսկ ծնողները ուրախանում են նրանց հաջողություններով։ Այստեղ աղջիկներին չեն արգելում մասնակցել նաև արտադպրոցական միջոցառումների։ Ծնողական ժողովներին հիմնականում հաճախում են հայրիկները, քանի որ նրանք են զբաղվում աղջիկների դաստիարակությամբ և շատ զգոն են նրանց պաշտպանելու հարցում։

Դպրոցում սովորում են 34 եզդի աշակերտներ։ 12-րդ դասարանում սովորում է միայն մեկ եզդի աղջիկ, ով սովորում  է գերազանց։ Աղջկա հայրը նաև հանդիպել է դպրոցի տնօրենի հետ, որպեսզի կարողանան ապահով պայմաններ ստեղծել աշակերտուհու համար, և նա հաճախի դպրոց։

34 աշակերտների մեծ մասը գերազանցիկ են, և նրանք հիմնականում ավելի լավ են սովորում քան հայերը, նույնիսկ մայրենի լեզվի պարագայում։

Երեխաները նշեցին, որ դպրոցում սովորում են հայոց պատմություն և հայ եկեղեցու պատմություն և անտեղյակ են մնում իրենց իսկ պատմությունից, կրոնից և ավանդույթներից։ Նրանք չունեն գրականություն և իրենց պատմության մասին հիմնականում իմանում են աղոթքներից։ Կցանկանային, որ հայերն էլ որոշակի տեղեկություններ սովորեին եզդիների մասին։

Երեխաներից մեկն, օրինակ, ծրագրի եզդի փորձագետից հարցրեց, թե որտեղից է գալիս եզդիների՝ խոզի միս չուտելու ավանդույթը, և ստացավ իրեն բավարարող պատասխան, որից հետո զրույց ծավալվեց ավանդույթների շուրջ։ Երեխաները նաև նշեցին, որ նրանք զգում են, որ կորցնում են իրենց ինքնությունը, երբ անտեղյակ են մնում իրենց պատմությունից և ավանդույթներից, ինչի համար շատ են ափսոսում։   

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS