image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Կրթության ոլորտի խնդիրները քննարկում են ուսուցիչները

Անչափահասների իրավունքների պաշտպանության մասին խոսում է ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը

Քաղաքացիական լրագրության սկզբունքները

«Երիտասարդ քաղաքացի/ReCitizen» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Կոնֆերանս․ «Համայնքային դիտորդ» նախաձեռնություն


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Մեկնարկում է Արմավիր քաղաքի երիտասարդներին նվիրված «Youth for youth» ծրագիրը

By Armavirdc | Date: 2018-12-03

View:752

Մեկնարկում է Արմավիր քաղաքի երիտասարդներին նվիրված «Youth for youth» ծրագիրը

 «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի համայնքապետարանը «ՕքսԵՋեն» հիմնադրամի  և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացնում են   «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել երիտասարդների հասարակական և քաղաքական ակտիվության բարձրացմանը ի նպաստ համայնքի զարգացմանը Արմավիր քաղաքի երիտասարդական ռազմավարության մշակման միջոցով:

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի շրջանակներում նախատեսվում է  կազմավորել ծրագրային թիմ, որում ներառված կլինեն  երիտասարդներ ամենատարբեր ոլորտներից։ Թիմը իրականացնելու է քննարկումներ երիտասարդական տարբեր խմբերի հետ՝ հավաքագրելով խնդիրներն ու լուծումների առաջարկները, որոնք հետագայում փորձագետի և ծրագրային թիմի կողմից ուսումնասիրվելու են ՝ դառնալով Արմավիր քաղաքի երիտասարդական ռազմավարություն։

Այս ռազմավարության մշակումը շատ կարևոր դեր ունի  ոչ միայն Արմավիր քաղաքի այլ նաև Արմավիրի մարզի համար։ Այն լինելու է առաջին ռազմավարությունը, որը անդրադառնալու է հենց երիտասարդների խնդիրներին՝ 17 %  երիտասարդ բնակիչներ ունեցող մարզում։

Ծրագրի առաջին փուլում  նախատեսվում է համալրել ծրագրային թիմը մոտիվացված, խելացի և առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներով։

Թիմին  միանալու համար կարող եք հայտ ներկայացնել  այս հղման միջոցով։

 

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը

ԱԶԿ ՀԿ գրասենյակ   +(374) 237 23034

Արմավիր քաղաքի համայնքապետարան   +(374) 237 20996


 «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագիրը իրականացնում են «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի համայնքապետարանը «ՕքսԵՋեն» հիմնադրամի  և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ։

Ծրագրի նպատակն է  նպաստել երիտասարդների հասարակական և քաղաքական ակտիվության բարձրացմանը ի նպաստ համայնքի զարգացմանը Արմավիր քաղաքի երիտասարդական ռազմավարության մշակման միջոցով:


 

 

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS