image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Կրթության ոլորտի խնդիրները քննարկում են ուսուցիչները

Անչափահասների իրավունքների պաշտպանության մասին խոսում է ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը

Քաղաքացիական լրագրության սկզբունքները

«Երիտասարդ քաղաքացի/ReCitizen» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Կոնֆերանս․ «Համայնքային դիտորդ» նախաձեռնություն


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Առողջապահության, սոցիալական ապահովության և կրթության բարեփոխումները կուակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում

By Armavirdc | Date: 2018-12-01

View:243

Առողջապահության, սոցիալական ապահովության և կրթության բարեփոխումները կուակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 30-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ, որի նպատակն էր նպաստել երկխոսության ակտիվացմանը հանրության և քաղաքական կուսակցությունների ու դաշինքների միջև:

Բանավեճին մասնակցության հրավերներ էին ուղարկվել 11 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական շտաբերին, սակայն ներկա էին միայն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Աստղ Մելքոնյանը, «Մենք» կուսակցությունների դաշինքից՝ Արմեն Մկրտչյանը և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունից՝ Սարգիս Գրիգորյանը: Բանավեճը վարեց լրագրող Անժելա Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում թեկնածուները նախ ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերի գլխավոր կետերը, այնուհետև առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում նախատեսվող բարեփոխումների իրենց պլանները:

Աստղ Մելքոնյանը իր խոսքում նշեց. «Ինչպես մեր կուսակցության անվանումն է ենթադրում՝ սոցիալ-դեմոկրատական, նախընտրական մեր ծրագիրը առավել սոցիալական ուղղվածություն ունի: Մենք գտնում ենք, որ առողջապահության ոլորտում անհրաժեշտ է ներդնել պարտադիր, համընդհանուր պետական ապահովագրական համակարգ, որն իր վրա կվերցնի առողջապահական ծախսերի մեծ բաժինը: Ապահովագրության մեջ պետք է գործի սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումները պետք է արվեն փուլային կերպով և ոլորտ առ ոլորտ, որպեսզի վերակսկելի լինեն թե՛ կատարված ծախսերը, թե´ բուժսպասարկման որակը: Իսկ ինչ վերաբերում է կրթության ոլորտի բարեփոխումներին, մեր հիմնական մտահոգությունը կապված է երիտասարդների զբաղվածության ապահովման հետ և մենք մեր շեշտը դնելու ենք միջին մասնագիտական հասատատությունների զարգացմանը»:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու մշակել և իրականացնել ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր, հասցնել նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին և այլն:

«Մենք» կուսակցություննների դաշինքի թեկնածու Արմեն Մկրտչյանը նշեց, որ կրթության ոլորտում իր առաջարկությունն այն է, որ մի շարք բուհերի, հենակետային վարժարանների տեղափոխվեն մարզեր, որ հնարավորություն կտա դպրոցը ավարտածներին ավելի հեշտ կողմնորոշվել և սա կհանգեցնի կրթական ցենզի բարձրացմանը (ըստ վիճակագրության այս մակարդակը այդքան էլ բարձր չէ մարզում)»:

Բանավեճը հեռարձակվել է ուղիղ եթերով, որին կարող եք հետևյալ այս հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=5rUQdS471t8&t=0s&list=PLEmt71rV8OtL_hxNMOywRTmJVS_dptk7q&index=24

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS