image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը երիտասարդների ուշադրության կենտրոնում

Ամանորյա ուրախ մրցույթ 12-16 տարեկան դպրոցականների համար

Ուսուցողական բանավեճը ոչ թե խաղ է, այլ ինտելեկտուալ վարժություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՎԵՐ «Քաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում, այլ ոչ թե օրինաչափ ավանդական ընտանեկան կյանք

By Armavirdc | Date: 2018-10-15

View:286

Հոկտեմբերի 15-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Ընտանեկան բռնության հիմնահարցերը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով, որի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը ընտանեկան բռնության սուբյեկտների ու փուլերի, ընտանեկան բռնության բնույթի և առանձնահատկությունների, ինչպես նաև գործող միջազգային և ՀՀ-ում ընդունված օրենսդրական փաստաթղթերի վերաբերյալ:

Քննարկումը վարեց «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արմինե Հովհաննիսյանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին թե ինչ է ընտանիքը, որն է դրա հանրային ընկալումը, հետաքրքիր թիմային աշխատանքով վեր հանվեց հասարակության ավանդական պատկերացումները, իրական հայկական ավանդույթները ընտանիքի և ընտանիքում դերերի ընկալման վերաբերյալ: Հետաքրքիր քննարկումներ եղան, թե օրինակ ինչպես է բռնության ենթարկված մարդու վարքագիծը ազդում ընտանիքի մյուս անդամների, հատկապես՝ երեխաների հոգեկան աշխարհի առողջ զարգացման, ներաշխարհի, ընտանիքի վերաբերյալ պատկերացումների ու վարքագծի զարգացման վրա:

Կարևոր փաստերից մեկը, որ բացահայտեցին մասնակիցները, հետևյալն էր. «Բռնությունը դիտավորությամբ է կատարվում, և բռնարարը ինքնավերահսկողությունը չի կորցնում: Բռնությունը միշտ ուղղված է որոշակի մարդկանց, կա որոշված տեղ և ժամանակ:»

Խոսվեց նաև ընտանեկան բռնության տեսակների մասին՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական, տնտեսական, անտեսում: Բազմաթիվ օրինակներով ներկայացվեց, թե ինպես են դրսևորվում այդ տեսակները և ինչպես են զարգանում՝ վերաճելով հաճախ շատ ցավալի մահվան ելքերով դեպքերի: Ներկայացվեց նաև ընտանեկան բռնության առանձնահատկությունները (դիտավորություն, շարունակականություն, կախյալություն, գաղտնիություն և այլն), մասնակիցները իրազեկվեցին, որ ընտանեկան բռնությունը հիմնականում գործադրվում է ընտանիքի առավել խոցելի և անպաշտպան անդամների նկատմամբ: Դասընթացավարը հետաքրքիր ձևով ներկայացրեց նաև ընտանեկան բռնության փուլերը, ռիսկային գործոնները, բռնարարին չլքելու պատճառները և ընտանեկան բռնության հետևանքով առաջացող փոփոխությունները:

Եվ ամենակարևորը մասնակիցներին կոչ արվեց լինել իրազեկ, պաշտպանել իրենց սեփական իրավունքները և թույլ չտալ երբևէ դառնալ բռնության «Զոհ»:

Հեղինակ՝ Քրիստինե Կարապետյան

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS