image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը երիտասարդների ուշադրության կենտրոնում

Ամանորյա ուրախ մրցույթ 12-16 տարեկան դպրոցականների համար

Ուսուցողական բանավեճը ոչ թե խաղ է, այլ ինտելեկտուալ վարժություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՎԵՐ «Քաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Աշխատանքի տոնավաճառ Արմավիրում. նոր հնարավորություններ գործատուների և աշխատանք փնտրողների համար

By Armavirdc | Date: 2018-10-11

View:180

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Նոր հնարավորություններ գործատուների և աշխատանք փնտրողների համար

Հոկտեմբերի 10-ին Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի «Բացատ» սրճարանի տարածքում տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվում էր Արմավիրի Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկան Արմավիրի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Հարություն Զաքոյանը:

Նախատեսված 25 գործատուների փոխարեն աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին 35 գործատուներ՝ առաջարկելով 51 առկա և 13 սպասվելիք թափուր աշխատատեղեր: Կազմակերպությունները, մասնակցելով աշխատանքի  առկա տոնավաճառին, հնարավորություն ստացան գովազդելու իրենց ընկերությունը, ներկայացնելու այն` որպես աշխատանքի ցանկալի վայր, որակյալ մասնագետներով լրացնելու առկա թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողները կարողացան գտնել իրենց ցանկալի աշխատանքն ու կատարել ընտրություն գործատուների միջև:

Մասնակից գործատուների և աշխատանք փնտրողների շրջանում էին «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շահառուները, ովքեր աջակցություն են ստացել ծրագրի տարբեր բաղադրիչներով՝ սկսած կարողությունների զարգացման դասընթացների մասնակցությունից մինչև դրամաշնորհների ստացում: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած գործատուները ստեղծում են նոր կայուն աշխատատեղեր և աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացրին դրանք որակյալ մասնագետներ ներգրավվելու նպատակով:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Ծրագրի իրականացման գործընկերներն են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ն, «Սյուն» ՀԿ-ն։ 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS