image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

zzimwx

Քննարկման հրավեր․ Բեկումնային տեխնոլոգիաները և քաղաքականությունը

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

«Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք»․ Ադամ Հովսեփյան

Քննարկման հրավեր՝ Հետընտրական գործընթացների վերլուծություն


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


«Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի հավաստագրերի հանձնում

By Armavirdc | Date: 2018-09-18

View:56

«Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի հավաստագրերի հանձնում

Սեպտեմբերի 15-ին  Արմավիր ինֆոտանը տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի երկրորդ  խմբի շրջանավարտների  հավաստագրերի հանձնման արարողությունը։

Մասնակիցները վերհիշեցին  իրենց աշխատանքները, թե  ինչ գիտելիքներ են ստացել, ինչ  բացահայտումներ եղան  այս  ամիսների ընթացքում։ Մասնակիցների համար հատկապես տպավորիչ են  եղել գործնական աշխատանքների ընթացքը, այցելությունները «Ալտ» հեռուստաընկերություն և «Հայրենականչ» թերթի խմբագրություն։

Դասընթացների ժամանակ բարձր  դասարանի աշակերտները, Արմավիր ինֆոտան ակտիվ կամավորները ձեռք  են  բերել ընկերներ, որոնց հետ  կապում են  նաև ապագա  պլանները։

Հարկ է արձանագրել, որ  «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացը պատրաստել է այնպիսի քաղքացիներ, ովքեր հետագայում իրենց  ճիշտ կդրսևորեն մեդիա  ոլորտի հետ հարաբերություններում, ովքեր ունեն  իրավագիտակցության այնպիսի  մակարդակ, որ  կարևորում են ոչ  ֆորմալ միջավայրում ուսում ստանալը։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS