image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Հաջողության պատմություն. Համայնքային խնդիրների լուծումը մեծ մասով մեզինց է կախված

Ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում, այլ ոչ թե օրինաչափ ավանդական ընտանեկան կյանք

Նախընտրական բանավեճի ձևաչափը փոխվեց հարց ու պատասխանի

AJxwgeWqWSzQJv

Աշխատանքի տոնավաճառ Արմավիրում. նոր հնարավորություններ գործատուների և աշխատանք փնտրողների համար


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Ընտանեկան բռնություն. օրինաչափ ավանդական ընտանեկան կյանք, թե՞ մարդու իրավունքների խախտում

By Armavirdc | Date: 2018-10-08

View:54

Ընտանեկան բռնություն. օրինաչափ ավանդական ընտանեկան կյանք, թե՞ մարդու իրավունքների խախտում

2018 թվականի հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին, և 2018 թվականի հունվարի 31-ից էլ ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որով ստեղծվեց իրավական հիմք ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար:

Մեր հասարակությունը, որը դեռևս ունի մի շարք կարծրատիպեր ընտանիքի և ընտանեկան բռնության վերաբերյալ և մեծ դժվարությամբ ընդունեց օրենքի անհրաժեշտությունը, այս մասով կարիք է զգում իրազեկվածության բարձրացման:

Այս նպատակով «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է քննարկում «Ընտանեկան բռնության հիմնահարցերը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով, որը կվարի «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արմինե Հովհաննիսյանը:

Քննարկումը տեղի կունենա՝

 - «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում՝ ք. Արմավիր Շահումյան 68ա

 - Հոկտեմբերի 15-ին՝ հինգշաբթի, ժամը 12:00-ին

Դասընթացի ընթացքում կքննարկենք այնպիսի հինահարցեր, ինչպիսիք են՝

- Ի՞նչ է ընտանիքը, ո՞րն է դրա հանրային ընկալումը

- Որո՞նք են մեր հասարակության ավանդական պատկերացումներն ու իրական հայկական ավանդույթները ընտանիքի և ընտանիքում դերերի ընկալման վերաբերյալ,

- Ինչպե՞ս և ինչու՞ են ընտանիք կազմած ու միմյանց սիրող անձիք ճնշում կամ բռնության ենթարկում միմյանց։ Ինչպե՞ս է այդ վարքագիծը ազդում ընտանիքի մյուս անդամների, հատկապես՝ երեխաների հոգեկան աշխարհի առողջ զարգացման, ներաշխարհի ձևավորման, ընտանիքի վերաբերյալ պատկերացումների ու վարքագծի զարգացման վրա,

- Որո՞նք են ընտանեկան բռնության մասին առասպելները, ընտանեկան բռնության տեսակները և առանձնահատկությունները, ընտանեկան բռնության կրկնվող շրջափուլերն ու ընտանեկան բռնության առաջացման ռիսկային գործոններ, դրանց արտացոլումը հասարակական կյանքում:

Սիրով սպասում ենք բոլորին:


«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Open Society Foundations Armenia (OSI) հետ միասին:

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS