image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Հաջողության պատմություն. Համայնքային խնդիրների լուծումը մեծ մասով մեզինց է կախված

Ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում, այլ ոչ թե օրինաչափ ավանդական ընտանեկան կյանք

Նախընտրական բանավեճի ձևաչափը փոխվեց հարց ու պատասխանի

AJxwgeWqWSzQJv

Աշխատանքի տոնավաճառ Արմավիրում. նոր հնարավորություններ գործատուների և աշխատանք փնտրողների համար


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Լավագույն օրինակը՝ սեփական համայնքից

By Armavirdc | Date: 2018-09-26

View:137

                              

Լավագույն օրինակը՝ սեփական համայնքից

 

Սեպտեմբերի 25-ին ‹‹Եզդի կանանց/աղջիկների կրթության իրավունքի խթանում›› ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպումը եզդի աշակերտների, ծնողների և ուսուցիչների հետ Տանձուտ համայնքում։

Հանդիպումը ծնողների հետ սկսվեց ներառական կրթության, և ընդհանուր առմամբ կրթության վերաբերյալ քննարկումով։ Ծնողները նշեցին, որ խնդիրը ավագ սերնդից է գալիս։ Իրենք հետևել են մեծերի օրինակին և հիմա էլ շարունակում են այդպես վարվել։ Բայց, այնուամենայնիվ, իրավիճակը շատ ավելի լավ է քան նախկինում, երբ երեխաներին թույլ չէին տալիս կրթությունը շարունակել 4-րդ դասարանից սկսած։ Դպրոց չհաճախելու պատճառներից մեկը այժմ սոցիալական խնդիրներն են, այդ պատճառով էլ դպրոց չհաճախողների շրջանում կան նաև տղաներ։

Ինչ վերաբերում է երեխաների՝ առանց խտրականության միմյանց հետ շփվելուն, ապա այստեղ ոչ մի խնդիր չկա, և ոչ-ոք տարբերություն չի դնում եզդի և հայ երեխաների միջև։ Բոլորը նաև միակարծիք են, որ կրթություն ստանալը կօգնի իրենց հասնել երազանքներին, եթե այն համատեղեն աշխատասիրության հետ, ինչպես նաև ստանան ծնողներ համաձայնությունը։ Սակայն երեխաների հետ քննարկմանը ակնհայտ էր նաև այն փաստը, որ նրանք այնքան էլ ազատ չէին արտահայտվում քննարկմանը՝ վախենալով ասել ինչ-որ բան, որը կհակասեր իրենց ծնողների կարծիքին։

Ուսուցիչները, կիսվելով իրենց աչքի առաջ եղած օրինակներով, նշեցին, որ ունեն 16 տարեկան աշակերտներ, ում ծնողներին մտադրված են համոզել, որպեսզի վերջիններս թույլ տան երեխաներին ավարտել դպրոցը։ Ծնողների մտածելակերպը և վերաբերմունքը կրթության նկատմամբ փոխելու համար նշվեց իրենց իսկ համայնքում օրինակներ ունենալու կարևորությունը, քանի որ մարդիկ կրկնում են այն ինչ տեսնում են։ Եթե մի ընտանիքը հրաժարվում է երեխային թույլ տալ հաճախել դպրոց, մյուսն անում է նույնը։ Եվ ընդհակառակը, հենց ծրագրի փորձագետ Ուսոն, ով ևս Տանձուտ համայնքից է, վառ օրինակ է բոլորի համար որպես եզդի համայնքի ներկայացուցիչ, ով կրթության միջոցով հասել է հաջողությունների, և ում շատերը փորձում են հետևել։ Ուսուցիչները խոսքով նմանատիպ օրինակներ ունենալը իրենց կողքին ամենամեծ ազդեցությունն է ունենում աշակերտների վրա։

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS