image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

zzimwx

Քննարկման հրավեր․ Բեկումնային տեխնոլոգիաները և քաղաքականությունը

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

«Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք»․ Ադամ Հովսեփյան

Քննարկման հրավեր՝ Հետընտրական գործընթացների վերլուծություն


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


«Ինչպես ընդունվել աշխատանքի» դասընթացը

By Armavirdc | Date: 2018-10-05

View:199

«Ինչպես ընդունվել աշխատանքի» դասընթացը

«Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում

«Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների համար կազմակերպվեց «Ինչպես ընդունվել աշխատանքի» դասընթացը։ Դասընթացի նպատակն էր նույն ծրագրի շրջանակներում մասնագիտական դասընթացների (անգլերեն, համակարգչային գործ և վարսահարդարում) մասնակցած երիտասարդներին զինել աշխատաշուկայում պատշաճ ներկայանալու, ավելի մրցունակ լինելու հմտություններով։

Մասնակիցները ծանոթացան աշխատանքի որոնման կայքերին ու գործակալություններին, որտեղ և ինչպես փնտրեն աշխատանքի, բաց մրցույթների հայտարարություններ, ինչպես գրագետ ինքնակենսագրական կազմեն։ Մասնակիցները իմացան նաև Մոտիվացիոն նամակի և Ուղեկցող նամակի նպատակների, դրանց կազման առանձնահատկությունների մասին և թե որ պարագաներում դրանք կարող են իրենց պետք գալ։

Այնուհետև, գործնական առաջադրանքի միջոցով նրանք պատկերացրին իրենց՝ գործատուի մոտ հարցազրույցի ներկայանալիս, թե ինչպես պետք է պատրաստվել, ինչ հավանական հարցեր կարող են հնչել ու ինչպիսի պատասխաններ հնչեցնելը կլինի տրամաբանական կամ որ դրանցից շատերը անհատական բնույթ ունեն ու յուրաքանչյուրի համար պատասխանը կարող է յուրահատուկ լինել։ Քննարկվեց նաև, թե ինչպես իրենց պահեն հարցազրույցի ժամանակ, ինչպես հագնվեն և այլ մանրամասնություներ։ Ապա մասնակիցների հետ քննարկվեց, թե ով ինչպիսի փորձառություն ունի այս ոլորտում, իրենց ինչպիսի փորձով կարող են կիսվել։

Մասնակիցները շատ արժեքավոր համարեցին դասընթացը, քանի որ այն իրենց հնարավորություն տվեց արդեն մտածել այս թեմաների շուրջ, սկսել ինքնակենսագրական կազմել ու որ ամենակարևորն է՝ մտածել, թե ինչպիսի ծրագրերի, աշխատանքների մասնակցել, որ երբ ցանկանան աշխատանքի ընդունվել, «աշխատանքային փորձ» ասվածի բացակայությունն իրենց չխանգարի, քանի որ կունենան ինքնազարգացման բազում քայլեր ձեռնարկած, կամավոր փորձ ձեռքբերած՝ տարբեր նախաձեռնություններում, կազմակերպություններում։


«Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ «Հույսի Մեծամոր» և «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ների հետ միասին 2017-2018թթ.։




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS