image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

zzimwx

Քննարկման հրավեր․ Բեկումնային տեխնոլոգիաները և քաղաքականությունը

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

«Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք»․ Ադամ Հովսեփյան

Քննարկման հրավեր՝ Հետընտրական գործընթացների վերլուծություն


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

By Armavirdc | Date: 2018-09-29

View:288

ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ «Հույսի Մեծամոր» և «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ների հետ միասին 2017-2018թթ. իրականացրեց «Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագիրը՝ նպատակ ունենալով զարգացնել սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգը Հայաստանում՝ հզորացնելով սոցիալական ծառայություններ մատուցող ՔՀԿ-ներին և հաշմանդամություն ունեցող երիտասարդներին: 

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մշակութի տանը տեղի ունեցավ ծրագրի հանդիսավոր ամփոփումը, որտեղ Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր շնորհակալական խոսքը հայտնեց «Արմավիրի զարգացման կենտրոն»-ին նման նախաձեռնությունների համար՝ նշելով, որ ԱԶԿ ՀԿ-ն դարձել է Արմավիրի այցեքարտը։ 

Ծրագրի շրջանակներում իրականացվել են կլոր սեղան քննարկումներ և դասընթացներ սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար ՀՀ բոլոր մարզերում՝ ի նպաստ սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի բարելավան ու թափանցիկության։

Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ՝ անգլերեն, համակարգչային գործ և վարսահարդարում մասնագիտություններով։ Ծրագրի այս հատվածի համար պատասխանատու էր «Հույսի Մեծամոր» ՀԿ-ն։ Փակման համաժողովին հրավիրվել էին դասընթացների մասնակիցներ, որոնց հանձնվեցին վկայականներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Արտաշատի և Աշտարակի քաղաքապետարանների համագործակիցներ ու դասընթացավարներ։

Ծրագրի ընթացքում ստեղծվել է նաև www.tapancik.com կայքը, որի պատասխանատու «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի կողմից ներկայացվեց կայքն ու հիմնական նպատակները։ Դրանք են՝

Սոցիալական ծառայությունների վերաբերյալ համակարգված և մատչելի տեղեկատվություն տրամադրել շահառուներին,

Թափանցիկ և հասանելի դարձնել սոցիալական ծառայությունների ոլորտում հայտարարվող դրամաշնորհների և գնումների մրցույթների մասին ինֆորմացիան,

 - Ստեղծել սոց. ծառայություններ մատուցող կազմակերպությունների բազա և նրանց հետ արագ կապի հնարավորություն:

Միջոցառման վերջում երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոնի սաները հանդես եկան փոքրիկ բեմականացմամբ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության։ Նրանց ներկայացումը հուզեց ներկաներին։

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS