image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Հարցում Արմավիրի մարզի երիտասարդության շրջանում

Աշխատանքի հայտարարություն

Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը»

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի քննարկումը պատասխանատու կողմերի հետ։

Կլոր սեղան քննարկում ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ


2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Հանրային մասնակցության հանդիպումներ

By Armavirdc | Date: 2018-09-25

View:386

Հանրային մասնակցության հանդիպումներ.

«Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն կազմակերպել էր հանրային մասնակցության հանդիպումներ Հայաստանի բոլոր 10 մարզերում: Հանդիպումներին են շուրջ 170 մասնակիցներ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ: Հանդիպումների նպատակն էր հանրությանը ծանոթացնել Հայաստանում բաց կառավարման գործընկերության ծրագրին, ինչպես նաև Կառավարման հաշվետվողականության առաջարկներ ներկայացնելու մեխանիզմին:

Ծրագիրը պետության կողմից ստանձնած հանձնառությունների փաթեթ է, որն ուղղված է խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը:

Նպատակն էր գործողությունների 4-րդ ծրագրի մշակմանը մասնակից դարձնել քաղաքացիներին:

Հանդիպումների ժամանակ տեղեկատվություն է  տրամադրվել ԲԿԳ-ի գործառույթների մասին, ծրագրի շրջանակներում ունեցած հաջողությունների  մասին, որից հետո  ներկայացվել է օնլայն գործիքը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ներկայացնել իրենց առաջարկությունները կառավարման հաշվետվողականության հետ կապված: 

Այս գործիքը օգտագործելով քաղաքացիները կկարողանան դառնալ կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների մասնակիցը:

Հանդիպումների, տեղեկատվական հոսքերի  արդյունքում քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացել  են 43 առաջարկ, իսկ հանրային ծառայողների հետ հանդիպումների արդյունքում 45 առաջարկ:

Առաջարկների քննարկման և ամփոփման համար  սեպտեմբերի 3-ին, 7-ին, 10-ին և 14-ին  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  իրականացրել է  հանդիպում, որին ներկա են եղել  ՀՀ կառավարության, նախարարությունների աշխատակիցներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ և  առաջարկների հեղինակները։




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS