image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

zzimwx

Քննարկման հրավեր․ Բեկումնային տեխնոլոգիաները և քաղաքականությունը

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

«Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք»․ Ադամ Հովսեփյան

Քննարկման հրավեր՝ Հետընտրական գործընթացների վերլուծություն


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) ծրագրի 2018-2020 ռազմավարության հանրային լսում

By ArmavirDC | Date: 2018-09-19

View:199

Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) ծրագրի

2018-2020 ռազմավարության հանրային լսում

Սեպտեմբերի 17-ին «Արմավիրի զարգացման Կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Կառավարության հետ համատեղ «Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում կազմակերպեց Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) ծրագրի 2018-2020 ռազմավարության հանրային լսումը։

Հանրային լսման օրակարգային հարցերն էին ՏԻՄ-երի հաշվետվողականության, ջրային ռեսուրսների կայուն օգտագործման, կրթության և առողջապահության ոլորտներում թափանցիկ կառավարմանն ուղղված առաջարկների քննարկումը, որի նպատակն է հետադարձ կապ ստանալ այս պոտենցիալ առաջարկների շուրջ, որոնք կդառնան հանձնառություններ։

Հանրային լսմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ՓՄՁ-ներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։

ՏԻՄ հաշվետվողականության մասին քննարկումներում կարևոր համարվեց համայնքապետարանների կայքէջերի թափանցիկ գործարկումը և դրանց համալրումը մի շարք նոր էլեկտրոնային ծառայություններով։

Ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը քննարկման ամենացավոտ հարցերից էր, որտեղ մատնանշվում էին բազում խնդիրներ ու անելիքներ, որոնցից շատերի լուծումը ենթադրում է ինչպես նոր ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ ճիշտ մենեջմենթ, ինչի բացակայության արդյունքում այսօր վատնում ենք մեծ քանակությամբ ջուր, ջուր, որը աշխարհում ամենաթանկ ռեսուրսներից է։

Կրթության և առողջապահության ոլորտներում թափանցիկ կառավարմանն ուղղված առաջարկների քննարկումը էլեկտրոնային հարթակների ստեղծման ու դրանց գործարկման մանրամասների քննարկմանն էր ուղղված, թե ինչպես խուսափել կրթական հաստատություններում գրանցումների հետ կապված թափանցիկության հարցերից, ինչպես պետպատվերով բժշկական ծառայությունների տրամադրումը կազմակերպել, որ ապահովվի ծառայությունների տրամադրման հաշվետվողականությունը, թափանցիկությունը, միևնույն ժամանակ քաղաքացիներին օգնի ավելի հեշտ ու խելամիտ կազմակերպել այս ծառայություններից օգտվելու գործընթացը։

Հանրային լսման արդյունքում նշված առաջարկները կհամալրվեն ու կներկայացվեն ՀՀ կառավարությանը։

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS