image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

zzimwx

Քննարկման հրավեր․ Բեկումնային տեխնոլոգիաները և քաղաքականությունը

Վերլուծում ենք նախընտրական քարոզարշավը

«Հետհեղափոխական շրջանի համար սա հատկապես կարևոր մշակույթ է, որ ձևավորում ենք»․ Ադամ Հովսեփյան

Քննարկման հրավեր՝ Հետընտրական գործընթացների վերլուծություն


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

By Armavirdc | Date: 2018-09-20

View:468

     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  «Արևածագ» աջակցության կենտրոնի ֆիզոթերապիայի սարքավորումների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող թիվ SG-840003126-07291 «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների Արմավիր քաղաքի «Արևածագ» աջակցության կենտրոնի ֆիզոթերապիայի սարքավորումների ձեռք բերման  բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

* Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ լինի անհատ ձեռնարկատեր:

* Մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 

Պահանջներ Սարքավորումների համար

* Սարքավորումները պետք է  համապատասխանեն ստանդարտներին։

* Սարքավորումների համար պետք է տրվեն նվազագույնը մեկ տարվա երաշխիք

 

Մրցույթի ծածկագիրն է՝   16 / 18 ՖթՍ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից կարգում

 Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 


           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Մասնակիցը հայտը/ հայտերը պետք է ներկայացնի սարքավորումների ցանկում  առկա  յուրաքանչյուր սարքավորման համար առանձին:

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:

Մրցույթի հայտը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից և մեկ պատճենից, համապատասխան նշումներով:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 201. Հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 201 Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը, Սարքավորումների ցանկը, Սարքավորումների էսքիզները, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS