image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Անցումային արդարադատությունը որպես դատական համակարգի լեգիտիմության վերականգման կարևոր գործիք

By Armavirdc | Date: 2018-07-11

View:751

Հուլիսի 10-ին  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավական պաշտպանության մեխանիզմներ» թեմայով դասընթաց, որի նպատակն էր զինել տեղական հասարակական կազմակերպություններին և համայնքային ակտիվ խմբերին իրավական պաշտպանության մեխանիզմների և իրավական աջակցության տրամադրման վերաբերյալ որոշակի գիտելիքներով և հմտություններով:

Դասընթացը անցկացրեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Մասնակիցների հետ ծանոթությունից և նրանց կարիքները հասկանալուց հետո դասընթացավարը ներկայացրեց իրավական պաշտպանության մեխանիզմը: Իրավապաշտպան յուրաքանչյուր կազմակերպություն պետք է նախ կարողանա լսել շահառուին և վեր հանել նրա հուզող հարցերը և այն խնդիրները, որոնց նա առնչվել է: Այնուհետև տալ համապատասխան իրավական աջակցություն, թե շահառուն տվյալ դեպքում ինչպես պետք է վարվի: Եթե աշխատակիցը կամ աջակցություն ցույց տվողը ծանոթ չէ տվյալ ոլորտի օրենսդրությանը՝ այս գործընթացի երկրորդ քայլը համապատասխան օրենսդրական դաշտի ուսումնասիրությունն է: Ներկայացվեց մի շարք ինտերնետային կայքեր՝ arlis.am, parliament.am, irtek.am, e-gov.am և այլն, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ օրենքներին, որոշումներին, կարգերին և այլն: Աջակցության ընթացքում պետք է հետամուտ լինել գործի ընթացքին և այն հասցնել մինչև վերջ:

Առավել մանրամասն ներկայացվեց խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, նախկին դատապարտյալների շահերի պաշտպանության ոլորտում տրամադրվող իրավական աջակցության մեխանիզմը և դրանց նրբությունները: Իրավական աջակցությունը մաքսիմալ արդյունավետ տրամադրելու համար անհրաժեշտ է ոչ միայն փորձառու իրավաբան, այլ նաև հոգեբան և սոցիալական աշխատող:

Իրավական պաշտպանության շղթան առավել լավ պատկերացնելու համար դասընթացավարի կողմից բերվեցին պրակտիկ օրինակներ, որոնց առնչվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր գործունեության ընթացքում:

Մասնակիցներից Օլյայի կողմից հարց հնչեց նաև ներկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես դատական համակարգի լեգիտիմության մասին, ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների անկախության և լեգիտիմության վերականգման ուղղությամբ:

Դասընթացավարը որպես լուծման ուղի առաջ քաշեց անցումային արդարադատությունը: Այն իրենից ներկայացնում է դատական և ոչ դատական միջոցառումների ամբողջություն, որը կիրառվել է տարբեր երկրներում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումները վերացնելու, փոխհատուցելու նպատակով: Անցումային արդարադատության նպատակն է ավտորիտար ռեժիմից ժողովրդավարության անցման ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերանայման հիմքով արդարադատության կայացումը:

Մեր երկրում այս ամենին պետք է հասնել հերթական, մտածված քայլերի միջոցով, ցանկացած շուտափույթ և ոչ լավ մտածված քայլ կարող է կործանարար լինել:

Դասընթացի արդյունքում մասնակիցները բարձրացրին իրենց իրազեկվածությունը իրավական պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, ձեռք բերեցին որոշակի գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգտագործեն իրենց, իրենց ընտանիքի, ինչպես նաև շահառուների իրավունքների պաշտպանության համար:


«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Open Society Foundations Armenia (OSI) հետ միասին:

 

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS