image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Քննարկում ենք կրթության ոլորտում առկա խնդիրները

By Armavirdc | Date: 2018-07-07

View:723

Հուլիսի 6-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Բարեփոխումներ կրթության ոլորտում» թեմայով քննարկում: Հանդիպման նպատակն էր քննարկել ուսուցիչների և տեղական ՀԿ-ների հետ միասին կրթական ոլորտում առկա խնդիրները, սահմանել առաջնահերթությունները և լուծման ուղիներ մշակել՝ հետագայում ներկայացնելով դրանք Կրթության և գիտության նախարարություն:

Հանդիմանը ներկա էին տնօրեններ, ուսուցիչներ, ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձիք: Քննարկումը շատ բուռն ստացվեց, բարձրաձայնվեցին մի շարք ցավոտ խնդիրներ:

Մասնակիցները նշուն են, որ մինչ այսօր պետության կողմից անընդհատ պարտադրվել են տարբեր բարեփոխումներ, որոնց ընթացքում հաշվի չեն առնվել դպրոցների կարիքները:  

Արմավիր քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը խոսեց ավագ դպրոցների խնդիրների մասին՝ նշելով, որ ավագ դպրոցների հիմքում ընկած գաղափարը ինչևիցե լավն է, սակայն անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը բերում է դրա չիրականացմանը: Ավագ դպրոցների հիմնական նպատակը նախաբուհական կրթության տրամադրումն է, սակայն այդ կրթության ապահովման համար անհրաժեշտ նյութատեխնիակական բազան՝ լաբորատորիաներ, համակարգիչներ և այլն, դպրոցներում բացակայում է: Կան որակյալ ուսուցիչներ, մոտիվացված աշակերտներ, սակայն չկան կրթության համար անհրաժեշտ պայմաններ:

«Մենք գնում ենք մի բանի, որին դեռ ընդհանրապես պատրաստ չենք»,-ներառական դպրոցների մասին այսպես խոսեցին ներկաները: Այս բարեփոխումը լիաժեքորեն կատարելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք՝ սկսած մտածելակերպի փոփոխությունից մինչև դպրոցների հագեցումը անհրաժեշտ ռեսուրսներով:

Ներկա ուսուցիչները մեծ խնդիրներ են տեսնում նաև դպրոցական ծրագրերի մեջ: Նախ դրանք շատ խիտ են և խորացված, ուսուցիչը հազիվ վազում է ծրագրի ետևից հասցնելու նպատակով, և այստեղ անտեսվում են աշակերտի ունակություններն ու կարիքները: Այսինքն շեշտ դրվում է պլանի կատարողականի ապահովման, այլ ոչ թե որակյալ և կարիքահեն կրթության տրամադրման վրա: Ուսուցիչներին լրացուցիչ ծանրաբեռնում են ժամանակատար թղթաբանությամբ:

Ներկա ֆինանսավորման մեխանիզմը (աշակերտ թվով) այս տարիների ընթացքում ապացուցել է իր անարդյունավետությունը, քանի որ դպրոցների միջև գնում է մրցավազք աշակերտների համար, որը նույնպես խոչընդոտում է որակյալ կրթության տրամադրմանը: Այսօր ոչ մի դպրոց չի կարողանում այս մեխանիզմով ստացած ֆինանսական միջոցներով ապահովել իր արդյունավետ և բնականոն գործունեությունը՝ բարելավել դպրոցի նյութատեխնիկական բազան, վերանորոգել այն և մի շարք այլ անհրաժեշտ ծախսեր իրականացնել: Ներկա ուսուցիչները բողոքում էին նաև իրենց աշխատավարձի ցածր մակարդակից, որը մոտիվացիա չի ստեղծում ուսուցչի համար ինքնակրթվելու և ինքնազարգանալու համար:

Անարդյունավետ է նաև գնահատման համակարգը: Այն սովորելու մոտիվացիա չի ստեղծում աշակերտներին համար: Գիտելիքի գնահատման թեստային համակարգը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ գնահատել աշակերտի գիտելիքները: Կա նաև խտրականություն լավ և վատ սովորողների միջև:

Դպրոցներին ևս մեկ մտահոգող հանգամանքը դպրոցի ներսում բուժկետի կամ գոնե բուժքրոջ բացակայությունն է: Դժբախտ դեպքերի ժամանակ ուսուցիչներն ի վիճակի չեն լինում պատշաճ կերպով առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Խոսվեց նաև ուսուցչի բարոյական կերպարի, նրան բնութագրող հատկանիշների, էթիկայի նորմերի մասին: Անձի զարգացման համար կարևորվեց նաև ուսուցիչների թվում գենդերային հավասարության պահպանումը:

Վերջնական արդյունքում վերը թվարկված բազմաթիվ խնդիրներից մասնակիցները առաջնահերթ դիտարկեցին հետրյալները՝

 - դպրոցների նյութատեխնիկական բազայի թերի լինելը,

 - դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների անարդյունավետությունը,

 - դպրոցական ծրագրերի գերբեռնվածությունը,

 - աշակերտների գնահատման համակարգի անարդյունավետությունը:

Մոտակա ժամանակաշրջանում նախատեսվում է կազմակերպել քննարկում այս անգամ պատկան մարմինների՝ Կրթության և գիտության նախարարության, Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչության և դպրոցների անձնակազմի հետ համատեղ, որպեսզի վեր հանվեն վերը նշված խնդիրների խորքային պատճառները և միասին մշակվեն շահագրգիռ կողմերի կարիքահեն լուծման խելամիտ ուղիներ:


«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Open Society Foundations Armenia (OSI) հետ միասին:

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS