image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

“The Beatles”-ը անգլախոսների հերթական թեման

Դասընթացի հայտարարություն

Մուլտիմեդիա գործիքների ուսուցում

Թափանցիկության դրսևորումները ՏԻՄ աշխատանքում

Լուսանկարների ցուցահանդեսին մասնակցության հրավեր


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Էջմիածնի «բռնապետը»․ ԶԼՄ-ները Մանվել Գրիգորյանի մասին

By Armavirdc | Date: 2018-06-29

View:68

Էջմիածնի «բռնապետը»․ ԶԼՄ-ները Մանվել Գրիգորյանի մասին

Սկսած այն օրվանից, երբ ԵԿՄ-ի Էջմիածնի տարածքային գրասենյակից ԱԱԾ-ն բերման ենթարկեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ- լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին՝ մամուլը սկսեց նրան վերաբերող և, հատկապես, վարկաբեկող հրապարակումների շարքը: Ներկայացվում էր, թե մինչ այս ինչ դաժան վերաբերմունքի է արժանացրել, ինչպես է վախի մթնոլորտում պահել հատկապես Էջմիածին քաղաքի բնակիչներին։

Ամեն ինչ ավելի սրվեց, երբ ԱԱԾ-ն հրապարակեց գեներալի ամառանոցի խուզարկության մասին տեսանյութը, ինչը իսկական շոկ էր հասարակության համար․ հայտնաբերվել էր ոչ միայն ահռելի քանակությամբ զենք և զինամթերք, այլ նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ սննդամթերք։

Գործի շրջանակներում խուզարկություններ իրականացվեցին նաև Մանվել Գրիգորյանին պատկանող այլ տարածքներում ևս:

Արդյունքում միջնորդություն ներկայացվեց ԱԺ պատգամավորին աձեռնմխելիությունից զրկելու համար, որը գաղտնի քվեարկությամբ բավարարվեց 3 դեմ 77 կողմ ձայներով։ Իհարկե գեներալը հանցանքը չի ընդունել և ձերբակալության առիթով մինչ ԱԺ-ի քվեարկությունը նամակ էր հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Մանվել Գրիգորյանի շուրջ մամուլում և սոցիալական կայքերում մեծ սկանդալ բարձրացավ, մեկը մյուսի ետևից սկսվեց հանցագործությունների մասին հրապարակումները, որոնք վերաբերում էին նրան և նրա հովանավորյալերին։

Այդպիսի հրապարակումներից էին Մանվել Գրիգորյանի հարևանուհու տեսաուղերձը, որը հաղորդում է հանցագործության մասին։

Մեկ այլ հանցագործության մասին հաղորդում է պարունակում newstime.am կայքի «Գեներալ Մանվելի հրամանով՝ ազատամարտիկ է կախաղան բարձրացվել» վերնագրով հրապարակումը, որտեղ ներկայացվել է նաև տեսանյութ, ըստ factor.am-ի տեսանյութը կցվել է նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

http://hzham.am-ը իրադարձությունների ֆոնին մի նյութ է հրապարակում, որտեղ Էջմիածնի բնակիչները ասում են, որ տարիներ շարունակ մսամթերքի շուկաներում անարգել վաճառվել են տարբեր կենդանիների։

«Կատվի, շան, էշի ու ձիու մսի անարգել վաճառք՝ Էջմիածնի շուկայում» վերնագրով հրապարակման ինֆորմացիան, իրահրկե, կարող է և իրականություն լինել, սակայն ոչ մի ապացուցող փաստ՝ հետազոտություն, վաճառողի խոսքի մեջբերում, լուսանկար չկա։

Նյութի միակ աղբյուրը անհայտ մարդկանց խոսքի մեջբերումն է․ «Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ապրում այս օրերին, երբ վանդակում է հարստահարող Դևը՝ Մանվելը, մարդիկ պատասխանեցին. «Հանգստացանք,վախի ու զգոնության պահերը չկան, մարդավայել,հանգիստ մեր առօրյայով ենք զբաղված: Էլ չեն գալիս ասում, վեր ելեք մտեք ձեր տները, գեներալ-Մանվելն է անցնում այս կողմերով:Կամ ավտոմեքենան կայանած է, գալիս ես տեսնում անիվները ծակել են»:

Նյութում օգտագործված միակ լուսանկարում երևում է որ այն վերցված է Hetq.am կայքից և ավելացված է նաև http://hzham.am կայքի լոգոն։

Ի տարբերություն այս մեղադրանքի Shabat.am –ի «Մատները, քիթը կկտրենք․ սարսափելի պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ» վերնագրով հրապարակումն ավելի փաստարկված է, քանի որ տեսանյութում ներկայացվում են անձինք, ովքեր անմիջական կապ են ունեցել իրադարձության հետ։ Լրատվական դաշտը շարունակում է հետևել Մանվել Գրիգորյանի շուրջ կատարվող իրադարձություններին։


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS