image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

By Armavirdc | Date: 2018-07-05

View:471

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Մասնակցության հրավեր

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում համայնքային ակտիվ երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Երիտասարդական ճամբարի:

Ճամբարի ընթացքում դուք կստանաք գիտելիքներ ու հմտություններ՝

Համայնքային զարգացման

Երիտասարդական մասնակցության

Ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ

Դասընթացները համեմված կլինեն գործնական վարժություններով, խմբային աշխատանքներով և դերային խաղերով:

Ճամբարից հետո դուք հնարավորություն կունենաք դիմելու «Ես մասն եմ իմ համայնքի» խորագրով դրամաշնորհային մրցույթին, որի միջոցով կարող եք ձեր փոքր ներդրում ունենալ ձեր համայնքի զարգացման գործում:

Երիտասարդական ճամբարը կտևի երեք օր՝ հուլիսի 18-20-ը: Այն տեղի կունենա «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա: Մասնակիցների տրանսպորտային և սննդի ծախսերը հոգում ենք մենք:

Ճամբարին կարող են դիմել Արմավիրի մարզի համայնքների 14-30 տարեկան բոլոր հետաքրքրված անձիք: Մասնակիցների թիվը 20-ն է:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSftiwCRoNBseBlBMgp5ae7WihFpJ2_mUromp0OIAVrL_pkbiQ/viewform:

Ճամբարի դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ին է:

Ընտրության արդյունքների մասին դուք կտեղեկացվեք զանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով:


«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում»  ծրագրի նպատակն է նպաստել պահանջատեր, իրավագիտակից և ակտիվ քաղաքացիների համախմբմանն ու հզորացմանն Արմավիրում տարբեր հասարակական կարևորության խնդիրների և պահանջների շուրջ`տեղերում հանրային տարածքների ընդլայնման և նոր հարթակների ստեղծման միջոցով: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հետ միասին:

 

 

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS