image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

‚ÄúThe Beatles‚ÄĚ-ը անգլախոսների հերթական թեման

Դասընթացի հայտարարություն

Մուլտիմեդիա գործիքների ուսուցում

Թափանցիկության դրսևորումները ՏԻՄ աշխատանքում

Լուսանկարների ցուցահանդեսին մասնակցության հրավեր


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Մանկավարժից լեյտենանտ․ Արայիկ Խուդոյան

By Armavirdc | Date: 2018-07-05

View:159

Մանկավարժից լեյտենանտ․ Արայիկ Խուդոյան

Վաստակաշատ մանկավարժ՝ Արայիկ Խուդոյանը ծնվել է 1966 թվականի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Այգեվան համայնքում:1973 թվականին հաճախել է Այգեվանի միջնակարգ դպրոցը: 1983 թվականին, ավարտելով դպրոցը,ընդունվում է Վանաձորի շինարարական տեխնիկումի քաղաքացիական և արդյունաբերական շինարարական ֆակուլտետը:1986 թվականին զորակոչվել է սովետական բանակ: Երկու տարվա ծառայությունից հետո 1988 թվականին ընդունվում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ՆԶՊ և ֆիզկուլտուրա ֆակուլտետը:

Երրորդ կուրսում պաշտպանել է զինվորական կոչում և ստացել է լեյտենանտի աստիճան: Ավարտելով ինստիտուտը՝ 1992 թվականին անմիջապես աշխատանքի է անցել Այգեվանի միջնակարգ դպրոցում՝որպես ֆիզկուլտուրայի և ՆԶՊ-ի ուսուցիչ: Այժմ աշխատում է Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցում, որպես զինղեկ:

Արայիկ Խուդոյանը նշում է. «Կյանքիս ամենալավ հաջողությունը այն է, որ ունեմ համերաշխ և շատ հետաքրքիր ընտանիք, ունեմ երեք զավակ՝ երկու աղջիկ և մեկ տղա: Տղաս այժմ իր պարտքն է կատարում հայկական բանակում»:

Իսկ իր ծառայության տարիներից նրան տպավորել է մի պատմություն. «Մասնագիտությամբ լինելով կապավոր(ռագիստ),աշխատելով Կուբայում տեղակայված կապավոր զինծառայողի հետ, իրականացրել ենք Մինսկից-Կուբա ամբողջական ռադիոզրույց»:

Իր աշակերտներին պարոն Խուդոյանը միշտ հորդորում է. «Սովորել լավ, դրսևորվել հասարակական-քաղաքական կյանքում և ունենալ պետական մտածողություն»:


Հեղինակ՝  Անի Թովմասյան


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։




Comments.

This websitehas been created in the frames of ďAlternative Resources in Media ďproject. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand itís not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS