image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը երիտասարդների ուշադրության կենտրոնում

Ամանորյա ուրախ մրցույթ 12-16 տարեկան դպրոցականների համար

Ուսուցողական բանավեճը ոչ թե խաղ է, այլ ինտելեկտուալ վարժություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՎԵՐ «Քաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Տեղի ունեցավ ՀԱԽ առաջին ժողովը Նոր Խարբերդում

By ArmavirDC | Date: 2018-07-03

View:260

Տեղի ունեցավ ՀԱԽ առաջին ժողովը

Նոր Խարբերդում

 

Հունիսի 27-ին Արարատի մարզի Այնթապի 2-րդ դպրոցում տեղի ունեցավ «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցի շինարարության հանրային մշտադիտարկման համար ստեղծված Համատեղ աշխատանքային խմբի (ՀԱԽ) առաջին ժողովը։

ՀԱԽ-ը նպատակ ունի քննարկել շինարարության ընթացքում վեր հանված խնդիրները, հասկանալ, թե ովքեր են դրանց հասցեատերերն ու լուծման պատասխանատուները, առաջարկել համապատասխան լուծումներ այդ խնդիրներին:

Ժողովի ընթացքում համայնքային մշտադիտարկողները, դպրոցի տնօրինությունը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) ներկայացուցչին ներկայացրին արձանագրված խնդիրներն ու խոչընդոտները, որոնց լուծումների վերաբերյալ ծավալվեց քննարկում։

Հանդիպման ավարտին ՀԱԽ անդամներն այցելեցին դպրոցի շինարարական հրապարակ։

————————————————————————————————————————————————————————————

«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը Արարատի մարզում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ հետ համատեղ՝   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

 

 




Comments.

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS