Ծանոթություն լրագրողական երկու ժանրերին` լուր և ռեպորտաժBy Armavirdc | Date: 2018-01-12
View:310

Ծանոթություն լրագրողական երկու ժանրերին` լուր և ռեպորտաժ
Ինչպե՞ս գրել լուր և ռեպորտաժ: Որո՞նք են այս լրագրողական ժանրերի առանձնահատկությունները: Ինչպե՞ս ընտրել լրագրողական նյութերի թեմաները և ինչպե՞ս պատրաստել դրանք. այս և այլ հարցերի պատասխանները «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» կուրսի մասնակիցները ստացան Արմավիր ինֆոտանը հունվարի 11-ին տեղի ունեցած «Մեդիայի ասելիքը.լուր և ռեպորտաժ» դասընթացի ժամանակ:
Մասնակիցներին նախ ներկայացվեց քաղլրագրության էությունը: Քաղլրագրողների առանձնահատկությունն և այն, որ ցանկացած տարիքի և մասնագիտության մարդ կարող է դառնալ քաղլրգրող` տիրապետելով մի շարք պարզ հմտությունների, որոնք պետք է սովորեն դասընթացի շրջանակներում:

Ապագա քաղլրագրողները ծանոթացան տեղեկատվության տրամադրման հիմնական սկզբունքներին` ճշմարտացիություն, հավաստիություն, սեփական նյութերի հանդեպ պատասխանատվություն:

Լուր գրելու տեսական գիտելիքներ ստանալուց հետո յուրաքանչյուր մասնակից գրեց լուր, որը պատասխանում էր հիմնական` ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ հարցերին:
Այնուհետև մասնակիցները այդ նյութում ներկայացված տեղեկատվությանն ավելացրեցին այլ փաստեր և մանրամասներ, որոնք ինֆորմացիայով հագեցրեցին նյութն ու դարձրին ավելի ծավալուն: Այս վարժությունը հնարավորություն տվեց մասնակիցներին ինքնուրույն առանց տեսական գիտելիքների գրել ռեպորտաժ և հասկանալու այդ ժանրի առանձնահատկությունը անմիջապես գործնական աշխատանքով:
«Ամեն անգամ ավելի շատ բան եմ սովորում և դասընթացներն անցնում են ավելի հետաքրքիր». ասում է դասընթացի մասնակից աշակերտուհի Մանեն:
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
|