image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

‚ÄúThe Beatles‚ÄĚ-ը անգլախոսների հերթական թեման

Դասընթացի հայտարարություն

Մուլտիմեդիա գործիքների ուսուցում

Թափանցիկության դրսևորումները ՏԻՄ աշխատանքում

Լուսանկարների ցուցահանդեսին մասնակցության հրավեր


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Դասընթաց.Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը

By Armavirdc | Date: 2018-01-10

View:481

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» թեմայով դասընթաց

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը՝ որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, հոդված 8

Հունվարի 12-ին՝ ուրբաթ, ժամը 15:00-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» թեմայով դասընթաց, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության և հանրային մասնակցության մեխանիզմների վերաբերյալ:

Մասնակցային ժողովրդավարությունը համայնքում իրականացվող գործընթաց է, որի միջոցով բնակիչները լայն մասնակցություն են ունենում համայնքային քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը, համայնքային խնդիրների բարձրացմանը և լուծմանը:

Եթե ցանկանում ես մասնակցել քո համայնքի կառավարմանը և չգիտես ինչպես, ապա մասնակցելով դասընթացին՝ կծանոթանաս  տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությանը, համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններին, համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի էությանը և որ ամենակարևորն է, թե ինչպես, ինչ մեխանիզմներով կարող ես մասնակցել համայնքային քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը:

Եթե հետաքրքրեց, սիրով կսպասենք:


«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Open Society Foundations Armenia (OSI) հետ միասին:

 

 




Comments.

This websitehas been created in the frames of ďAlternative Resources in Media ďproject. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand itís not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS