image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Միայն միասին մենք կարող ենք

Համայնքային հանդիպում Մայիսյան համայնքում

Հեքիաթայի հերոսներից մինչև նորահայտ բրազիլերեն. պատրաստում ենք հեռուստառեպորտաժ

Յուրաքանչյուր փորձ քայլ է դեպի առաջ

Փնտրենք միջոցներ աշխատելու և արարելու, այլ ոչ թե պատճառներ՝ չաշխատելու և դժգոհելու


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Արվեստի վերածնվող շունչը Արմավիրում

By Armavirdc | Date: 2018-01-10

View:75

Արվեստի վերածնվող շունչը Արմավիրում

Ապագայի հանդեպ մեծ հույսով և լավատեսությամբ լցված ցմահ դատապարտված բանտարկյալ, միջանձնային լարված և ռոմանտիկ հարաբերություններ, անցյալի ու ներկայի ճակատագրական հատում,  բարու և չարի հավերժ պայքար, անմնացորդ սեր դեպի հայրենիքն ու ազատության  գաղափարը՝ մեկ ստեղծագործության մեջ. նոյեմբերի 28-ին Արմավիրի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին հանձնեց Ազատ Շահինյանի «Բանտարկյալը» պիեսը:

Շուրջ հինգ ամիս տևած փորձերից հետո ներկայացումն իրականացավ ՀՀ Մշակույթի նախարարության հովանանավորությամբ: Առաջնախաղին ներկա էին նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ և մշակութային գործիչներ, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան Սևունցը, ով բարձր գնահատանքի արժանացրեց թատերախմբի կատարած աշխատանքը. «Ներկայացման գաղափարն այնքան արդի էր, այնքան կարևոր, որ հայտի շուրջ քննարկումներում ճիշտ համարեցինք, որ խիստ կարևոր հարցը  բարձրացվի բեմ»:

Այս պիեսի բեմադրությունը ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել էր նաև տարիներ առաջ. սա նյութի նոր մեկնաբանություն էր` տարիներ անց, նոր մոտեցմամբ:

«Ես կարծում եմ, որ այս ներկայացումից հետո  մեր երիտասարդները էլ չեն խուսափի բանակից, որովհետև մենք սովորեցնում ենք նաև, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը». ասում է պարոն Հովհաննիսյանը:

Առաջնախաղը նման է ծննդյան տարեդարձին` ամիսներ անց ծնվում է աշխատանքի արդյունքը, որը պետք է գնահատի հանդիսատեսը, իսկ հանդիսատեսի գնահատականը բարձր էր, ոգևորող:

«Բավականին լուրջ և պատրաստված հանդիսատես ունեցանք առաջնախաղին, իրոք հաճելի է խաղալ նման գրագետ հանդիսատեսի առջև` հասկանալով, որ աշխատանքդ գնահատող կա և գիտեն իրենց ճիշտ դրսևորել դահլիճում».  նկատում է դերասան Վլադիմիր Սաղոյանը:

Թատերախմբին իր աջակցությունը տրամադրեց նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը Արմավիր ինֆոտան «Համատեղ» ծրագրի շրջանակներում  ապահովում էր թատերախմբի գործունեության մասին տեղեկատվության տարածումը`սկսած ֆեյսբուքյան էջի ակտիվացումից, ԶԼՄ-ների հետ կապի ապահովում, ներկայացման պոստերների պատրաստում և տպագրություն:

Ներկայացման  երկրորդ խաղը տեղի ունեցավ դեկտեմբերի տասին, ըստ նախնական ծրագրի նախատեսվում է ևս ութ բեմադրություն  մինչև մարտ ամիսը: Այժմ թատերախումբը աշխատում է ամանորյա բեմադրությունների վրա:

Մարզի երիտասարդներին դեպի թատրոն ուղորդելու ընթացքը դժվար է և մեծ աշխատանք կպահանջի, սակայն թատերախումբն իր գործունեությամբ արդեն իսկ սկսել է շարժվել այդ ուղով, որի վերջնակետը արվեստին մոտ կանգնած հասարակության ձևավորումն է:

 

 


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of ďAlternative Resources in Media ďproject. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand itís not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS