image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

23.04.2018 թ․ Արմավիրը #մերժում_է_Սերժին

Թաուն հոլ քննարկում Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների խոշորացման շուրջ

Մի բուռ ծիծաղ Արմավիրի հանդիսատեսի համար

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Փոքրիկ Չինաստան Արմավիրի մարզի Նորավանի միջն. դպրոցում


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Չրերի արտադրության վերաբերյալ դասընթաց Արմավիրի աշխատուժի համար

By Armavirdc | Date: 2017-12-24

View:416

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Չրերի արտադրության վերաբերյալ դասընթաց Արմավիրի աշխատուժի համար

Դեկտեմբերի 20 և 21-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Չրերի արտադրություն» թեմայով դասընթաց, որը վարեց «Ագրոլոգ» ՓԲԸ-ի տնօրեն փորձառու չրագործ Տիգրան Ծատուրյանը:

Դասընթացի հիմնական թեմաներն էին`

-         Չրերի արտադրության տեխնոլոգիա

-         Սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում

-         Շուկայավարման հմտություններ

-         Մարքեթինգի հիմունքներ և գործնական կիրառություններ

-         Որակի ստանդարտների ապահովում, միջազգայի սերտիֆիկացում

-         Լավագույն փորձի ներկայացում, փորձի փոխանակում

Դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան չրերի արտադրության կազմակերպման նորագույն տեխնոլոգիաներին, զարգացրին իրենց հմտությունները սպառողական նոր շուկաներ գտնելու, դրանք ընդլայնելու գործիքներին, սերտիֆիկացման պայմաններին:

Դասընթացն իրականացվում էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում և անցկացվում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից:

 

 

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS