image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Միայն միասին մենք կարող ենք

Համայնքային հանդիպում Մայիսյան համայնքում

Հեքիաթայի հերոսներից մինչև նորահայտ բրազիլերեն. պատրաստում ենք հեռուստառեպորտաժ

Յուրաքանչյուր փորձ քայլ է դեպի առաջ

Փնտրենք միջոցներ աշխատելու և արարելու, այլ ոչ թե պատճառներ՝ չաշխատելու և դժգոհելու


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Չրերի արտադրության վերաբերյալ դասընթաց Արմավիրի սկսնակ և գործող ՓՄՁ-ների համար

By Armavirdc | Date: 2017-12-22

View:87

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Չրերի արտադրության վերաբերյալ դասընթաց Արմավիրի սկսնակ և գործող ՓՄՁ-ների համար

 

Դեկտեմբերի 18-20-ը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Չրերի արտադրություն» թեմայով եռօրյա դասընթացը, որին մասնակցեցին Արմավիրի մարզի սկսնակ և գործող փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները: Դասընթացները վարեց «Ագրոլոգ» ՓԲԸ-ի տնօրեն փորձառու չրագործ Տիգրան Ծատուրյանը:

 

Դասընթացի հիմնական թեմաներն էին` չրերի արտադրության տեխնոլոգիա, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում, շուկայավարման հմտությունների զարգացում և այլն: Դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան չրերի արտադրության կազմակերպման նորագույն տեխնոլոգիաներին, զարգացրին իրենց հմտությունները սպառողական նոր շուկաներ գտնելու, գրավելու և դրանք ընդլայնելու գործիքներին, սերտիֆիկացման պայմաններին: Ներկա փորձառու չրագործները իրականացրի նաև փորձի փոխանակում` իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցելով սկսնակներին:

Եռօրյա դասընթացն իրականացվում էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում և անցկացվում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից:


«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: 

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS