image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Միայն միասին մենք կարող ենք

Համայնքային հանդիպում Մայիսյան համայնքում

Հեքիաթայի հերոսներից մինչև նորահայտ բրազիլերեն. պատրաստում ենք հեռուստառեպորտաժ

Յուրաքանչյուր փորձ քայլ է դեպի առաջ

Փնտրենք միջոցներ աշխատելու և արարելու, այլ ոչ թե պատճառներ՝ չաշխատելու և դժգոհելու


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Բազմաթիվ խնդիրներ առաջացրած սոցիալական բարեփոխումները

By Armavirdc | Date: 2017-12-22

View:99

Բազմաթիվ խնդիրներ առաջացրած սոցիալական բարեփոխումները

Ոլորտային փոփոխությունների առաջացրած խնդիրները առաջինը զգում են շահառուների հետ աշխատող հոգաբարձուներն ու սոցաշխատողները:

Արմավիր ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր դասընթաց – քննարկում սոցիալական ոլորտի բարեփոխումների և դրանց մարտահրավերների վերաբերյալ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների, կանանց և երեխաների աջակցության քաղաքականության մեջ իրականացված բարեփոխումները ներկայացրեց «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարաֆիլյանը: Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության»բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը և աշխատակիցներ, խնամակալության և հոգաբարձության խորհուրդների անդամներ, սոց. աշխատողներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ՀԿ-ներկայացուցիչներ և շահառուներ:

Քննարկվեց որդեգրման ընթացակարգի հետ առկա խնդիրները: Որդեգրող ընտանիքների հետագա վերահսկողության մեխանիզմների բացակայությունն ու որդեգրվող երեխաների ճակատագիրը: Միևնույն ժամանակ նշվեց, որ Հայաստանում մեծամասնություն են կազմում սոցիալական որբերը, որոնք ընտանեկան խնամքից դուրս են մնացել սոցիալական խնդիրների պատճառով:

Քանի որ յուրաքանչյուր ՏԻՄ-ում կա հոգաբարձության ու խնամակալության հանձնաժողով ՏԻՄ-երի խոշորացումը իր ազդեցությունն է ունենալու նաև այս մարմնի աշխատանքի վրա:

Ինչ վերաբերում է Սոցիալական աջակցության վարչության «Փարոս» ծրագրի աշխատանքում բարեփոխումներին, սոցաշխատողների և դեպք վարողների հաստիքների ներդրմանը, քննարկման մասնակիցները շատ խնդիրներ տեսան: «Համակարգը ամրացնելու, կարգավորելու փոխարեն ամեն ինչ սկսում են զրոյից և այն մասնագետները, ովքեր տարիների ընթացքում արդեն հմտություններ էին ձեռք բերել, այժմ պետք է նոր բան սովորեն, որն էլ մեծ դժվարությունների հետ է կապված»:

Սոցիալական ոլորտի բարեփոխումներում առկա խնդիրների պատճառի հիմքում ընկած է պահանջների և առկա ռեսուրսների անհամապատասխանությունը, ինչը չի կարող չազդել աշխատկիցների գործունեության որակի վրա:

Մասնակիցները կարևոր համարեցին ոլորտային աշխատակիցների, տեղերում շահառուների հետ աշխատող մասնագետների կարծիքների ու նկատառումների ուսումնասիրումը՝ բարեփոխումներ նախաձեռնելուց առաջ, քանի որ նրանք շատ ավելի լավ են պատկերացնում այն բոլոր փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը կա:


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS