image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

Միայն միասին մենք կարող ենք

Համայնքային հանդիպում Մայիսյան համայնքում

Հեքիաթայի հերոսներից մինչև նորահայտ բրազիլերեն. պատրաստում ենք հեռուստառեպորտաժ

Յուրաքանչյուր փորձ քայլ է դեպի առաջ

Փնտրենք միջոցներ աշխատելու և արարելու, այլ ոչ թե պատճառներ՝ չաշխատելու և դժգոհելու


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Խտրականությունը՝ իրավունքի կամ ազատության իրականացման խոչընդոտ

By Armavirdc | Date: 2017-12-21

View:214

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 «Հավասարության իրավունքը» թեմայով քննարկում

Դեկտեմբերի 19-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Հավասարության իրավունքը» թեմայով, որի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը խտրականության դեմ պայքարի մեխանիզմների և հավասարության վերաբերյալ, քննարկել Հայաստանոմ հավասարության իրավունքի և խտրականության արգելքի ապահովման վիճակը:

Քննարկումը վարեց Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ծրագրերի համակարգող Անահիտ Չիլինգարյանը:

Խտրականությունը իրավունքի կամ ազատության իրականացման խոչընդոտ է, ուստի խտրականության արգելքի նպատակը այդ խոչընդոտը բացառելն է: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Քննարկման ընթացքում մասնակիցները ծանոթացան խտրականության տեսակներին՝ ուղղակի, անուղղակի, խտրականության հրահրում, հետապնդում և մի շարք այլ հասկացությունների: Քննարկեցին խտրականության առաջացման հիմքում ընկած նախապաշարմունքները, կարծրատիպերը, արգելված վարքագիծը (ինչպե՞ս չխտրականացնել) և բերեցին խտրականության օրինակներ իրենց շրջապատից:

Մասնակիցներից Ասանեթը դասընթացի մասին նշում է. «Մասնակցելով Արմավիրի զարգացման կենտրոնում կազմակերպված հանդիպումներին և քննարկումներին՝ երիտասարդ սերունդը նոր գիտելիքներ և ճիշտ խորհուրդներ է ստանում, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ինչպես դառնալ կայացած մասնագետ: Իսկ «Հավասարության իրավունքը» թեմայով քննարկումը շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ անցավ: Բոլոր մարդիկ ծնվում են ազատ՝ օժտված բոլոր իրավունքներով և ազատություններով: Ոչ ոք չի կարող սահմանափակել այլ անձանց իրավունքներն ու դեմ գնալ նրանց համոզմունքներին: Դասընթացի միջոցով ես հասկացա, որ հասարակության մեջ յուրաքանչյուր անհատ տարբերվում է իրեն բնորոշ հատկանիշներով՝ ազգությամբ, կրոնով, մաշկի գույնով, սեռական կողմնորոշմամբ, մտավոր և ֆիզիկական կարողություններով: Պետք չէ մեզ համար կարծրատիպ դարձած մարդկային հատկանիշների փոփոխությունը խտրականության հանգի, այլ մեզանից պահանջվում է նրբանկատորեն մոտենալ յուրաքանչյուրին՝ իրեն ճնշման և հետապնդման չենթարկելով: Ծանոթացանք խտրականության տեսակների և դրանց դեմ պայքարի մեխանիզմներին: Քաղաքացին պետք է փորձի բարձրացնել իր ընկերոջը, այլ ոչ թե թողնի և ինքն ավելի վեր բարձրանա»:

Քննարկման արդյունքում բարձրացավ մասնակիցների իրազեկվածության մակարդակը խտրականության դեմ պայքարի մեխանիզմների և հավասարության վերաբերյալ, որը նրանց կօգնի իրենց շրջապատում և համայնքում որոշակի փոփոխությունների հասնել մարդկանց խտրական վերաբերմունքի և վարքագծի մեջ:


«Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Open Society Foundations Armenia (OSI) հետ միասին:

 

 

 




Comments.

This websitehas been created in the frames of “Alternative Resources in Media “project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand it’s not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS