image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Ակտիվ քաղաքացի


 

2012թ. ԱԶԿ ՀԿ-ն իրականացրեց «Ակտիվ քաղաքացի» ծրագիրը` ֆինանսավորվելով Բրիտանական խորհրդի կողմից: Ծրագրի շրջանակներում մարզի ակտիվ և բանիմաց շուրջ 30 երիտասարդներ վերապատրաստվեցին և ներկայացրերցին համայնքային զարգացման փոքրիկ ծրագրեր: Ծրագրի նպատակն է աջակցել այն բոլոր երիտասարդներին, ովքեր ունեն լավ գաղափարներ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ իրենց իսկ համայնքի զարգացման գործում: Ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ ստացան 7 <<ակտիվ քաղաքացիներ>>:

  Սուսաննա Մատինյանը ներկայացրել էր ‘’Շրջիկ կինոթատրոն’’ ծրագիրը, որի շրջանակներում Արմավիրի մարզի 12 համայնքներում անցկացվեցին ‘’Ինտերնյուս’’ ՀԿ-ի և Բրիտանական խորհրդի կողմից տրամադրված վավերագրական ֆիլմերի դիտում-քննարկումներ:

  Գրիգոր Գրիգորյանի ‘’Ինֆորմացիոն կանգառներ’’ ծրագրի շրջանակներում կառուցվեցին Շենավան համայնքում 2 ինֆորմացիոն կանգառներ, որոնք բնակչության համար ծառայելու են որպես ինֆորմացիայի տարածման աղբյուր:

  Շուշանիկ Ասատրյանի ‘’Խոսենք անգլերեն’’ ծրագրի շրջանակներում Նորապատ համայնքի դպրոցի դահլիճը բարեկարգվեց և գործող անգլերեն լեզվի խմբակին Բրիտանական խորհրդի օգնությամբ  և աջակցությամբ անգլերեն լեզվով գրականություն տրամադրվեց:

  Ուսո Նադոյանը ներկայացրել է իր ‘’Հավասար պայմաններ’’ ծրագիրը, որի շրջանակներում վերանորգվեց Տանձուտ համայնքի դպրոցում գործող եզդերենի ուսուցման դասարանը, իսկ ծրագրի ավարտին տեղի ունեցավ միջմշակութային երեկո:

  Արմեն Մանուկյանի ‘’Ուրախ մանկություն’’ ծրագրով Այգեշատ համայնքում գործող մանկապարտեզի խաղահրապարակը բարեկարգվեցմ և Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաների կողմից մանկապարտեզի պատերը նկարզարդվեցին մուլտհերոսների նկարներով:

  Կարմեն Վարդանյանը ներկայացրել էր ‘’Հատուկ կարիք ունեցող երեխաների ռեսուրս կենտրոն’’ ծրագիրը, որի շրջանակներում Մեծամոր քաղաքում գործող ‘’Հույսի Մեծամոր’’ ՀԿ-ն կամավորների օգնությամբ իրականացրեց ՀԿ-ի խաղահրապարակի բարեկարգում, թեքահարթակների վերանորոգում, ուլունքագործության խմբակի բացում, Բրիտանական խորհրդի օգնությամբ անգլերեն գրականության ձեռքբերում:

  Աննա Հովհաննիսյանի ‘’Ակտիվ սպորտային երիտասարդություն’’ ծրագրով էլ Հայթաղ համայնքում դպրոցի խաղահրապարակը բարեկարգվեց, սպորտային ներդպրոցական և միջդպրոցական առաջնություններ կազմակերպվեցին:

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS