Last post
Հարցում Արմավիրի մարզի երիտասարդության շրջանում Աշխատանքի հայտարարություն Դասընթացի հրավեր՝«Իշխանության կառուցվածքը և դերակատարները․քաղաքականության և բարոյականության հարաբերակցությունը» «Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագրի քննարկումը պատասխանատու կողմերի հետ։ Կլոր սեղան քննարկում ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ
Archive
2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |
Search
| Երիտասարդական բանկ
Երիտասարդական բանկը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին տրամադրել դրամաշնորհներ իրենց համայնքներում: Հայաստանի 8 մարզերում և Երևանում գործում են ԵԲ կոմիտեները: Յուրաքանչյուր տարի ԵԲ կոմիտեները հայտարարում են փոքր համայնքային դրամաշնորհներ` կայացնելով սեփական որոշումները, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորելու: Ամեն տարի յուրաքանչյուր բանկ ֆինանսավորում է 5-6 համայնքային ծրագիր, որոնք ուղղված են լուծելու տեղական կարևոր խնդիրները: Երիտասարդական բանկի միջոցով երիտասարդները ոչ միայն դրամաշնորհներ են տրամադրում, այլ նաև ձեռք են բերում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կամավորությունը, առաջնորդությունը, որոշումների կայացումը, թիմային աշխատանքը և կարիքների գնահատումը, հաղորդակցվելու ունակությունները, հաշվետվությունների կազմելը և ներկայացնելը և այլն:
Արմավիրի Երիտասարդական բանկը ստեղծվել է 2009թ. ԵՀՀ-ի և Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից: Այն կամավորների խումբ է, ովքեր փորձում են իրականացնել համայնքային բարելավման ծրագրեր: Ամեն տարի նրանք ֆինանսավորում են համայնքային ծրագրեր և իրենք նույնպես մասնակցում են այդ աշխատանքներին` հետևելով դրանց իրականացման ընթացքին:
|