image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Ընտանեկան բռնությունն Արմավիրում


 

Ֆինանսավորվելով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից` Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն 2009-2010թթ. մարզում իրականացրել է հարցում Արմավիրի մարզի մեկ քաղաքային և տասը գյուղական համայնքներում: Հարցման նպատակն է եղել հասկանալ վերաբերմունքը ընտանեկան բռնության վերաբերյալ, պարզել դրա շարժառիթների և լուծումների ըմբռնումը, որոշել Արմավիրում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության և ճնշման չափերը, ինչպես նաև բացահայտել ընտանիքում կանանց նկատմամբ գործադրվող հոգեբանական և ֆիզիկական բռնության վերջին միջադեպերը:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների մեծամասնությունը ընտանեկան բռնությունը համարում է տարածված երևույթ Հայաստանում: Պարզվեց, որ Արմավիրի կանանց 68 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ճնշման, իսկ 38 տոկոսը` ֆիզիկական ճնշման, ընդ որում 21 տոկոսը` հաճակ կամ երբեմն:  Հարցվածների մեծամասնության կարծիքով ընտանեկան բռնությունը կարելի է նվազեցնել հանրային կրթության միջոցով իրազեկության բարձրացմամբ:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև իրազեկման քարոզարշավ` ուղղված կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Տպագրվել և բաշխվել են տեղեկատվական բրոշյուրներ, որոնցում արտացոլված է տեղեկատվություն ընտանեկան բռնության երևույթի, նրա հետևանքների, կանխման հիմնական եղանակների և օգնության համար դիմելու վայրերի մասին:

 

 

 

 

 

 

 

 

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS