image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը երիտասարդների ուշադրության կենտրոնում

Ամանորյա ուրախ մրցույթ 12-16 տարեկան դպրոցականների համար

Ուսուցողական բանավեճը ոչ թե խաղ է, այլ ինտելեկտուալ վարժություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՎԵՐ «Քաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Վերահսկվող ՏԻՄ ընտրություններ


 

2008թ. ԱԶԿ ՀԿ-ն իրականացրել է “Վերահսկվող ՏԻՄ ընտրություններ” ծրագիրը` ուղղված Արմավիրում ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը ֆինանսավորվել է Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից:

Այն նպատակ ուներ նպաստել Արմավիրի մարզի բնակչության և թեկնածուների միջև երկխոսության ակտիվացմանը, վերահսկել ընտրությունների ընթացակարգը` ապահովելով ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Ըստ այդմ կազմակերպվել են նախընտրական հանդիպումներ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների թեկնածուների ու բնակչության միջև, ինչպես նաև իրականացվել է դիտորդական առաքելություն:

Ծրագրի արդյունքում ակտիվացավ բնակչության և թեկնածուների միջև հաղորդակցությունն ու շփումը` նպաստելով քաղաքական ծրագրերի ավելի մեծ հասցեականության ապահովմանը, բարձրացավ բնակչության մասնակցության աստիճանն ու դերը ՏԻՄ ընտրություններին, հստակեցվեց ավագանու ինստիտուտի դերը, դիտորդական առաքելության իրականացումն էլ նպաստեց ընտրատարածքներում օրինական ու առանց խախտումների ընտրությունների ացկացմանը: 

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS