image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


ԱԱՊԲԾ


 

 2008թ. ՀԿ-ն իրականացրել է Առողջության Առաջնային Պահպանման Բարեփոխումների ծրագրի (ԱԱՊԲԾ) առաջին փուլը Արմավիրի մարզի Այգեշատ (Էջմ.), Ծաղկալանջ, Ծաղկունք և Նորավան համայնքներում։ Ծրագրի շրջանակներում վերանորոգվել են ընտրված չորս գյուղական համայնքների բուժ.կետերը, վերազինվել են անհրաժեշտ գույքով և բժշկական սարքավորումներով, ինչպես նաև համայնքների մեկական բուժքույր անցել է վերապատրաստման դասընթացներ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից։ Համայնքներում ստեղծվել են նաև համայնքային առողջապահական կոմիտեներ, որոնց ուսուցանվել են համայնքային կարողությունների և ունակությունների զարգացման դասընթացներ։ Դրանք ներառել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ինտերակտիվ, համագործակցային ուսուցում, վարքագծի փոփոխության հաղորդակցում, կոնֆլիկտներ և սթրեսի կառավարում, ծրագրերի նախագծում և կառավարում, շահերի պաշտպանություն։ 

2009թ. ԱԶԿ ՀԿ-ն իրականացրեց Առողջության Առաջնային Պահպանման Բարեփոխումների ծրագրի (ԱԱՊԲԾ) երկրորդ փուլը նույն համայնքներում։ Ծրագրի շրջանակներում արդեն ստեղծված համայնքային առողջապահական կոմիտեների անդամները վերապատրաստվեցին առողջապահական թեմաներով։ Դրանք ներառում էին ավելի տարածված հիվանդությունների հիմնական նկարագիրը, ախտանիշները, կանխարգելման և վերահսկման հիմնական եղանակները։ Դասընթացում ընդգրկված հիմնական թեմաներն էին՝ երեխայի առողջություն, սեռական անվտանգ վարքագիծ, զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաաբետ, առողջ ոսկրեր և օստեոպորոզ, ծխախոտի վնասակար հետևանքները։ Նշված բոլոր թեմաները հետաքրքրությամբ ընկալվեցին համայնքային առողջապահական կոմիտեների կողմից, որոնք պետք է հանդիսանան ստացած ինֆորմացիայի տարածողը իրենց համայնքում։ Նրանց, ինչպես նաև համայնքի բուժ. կետերին բաշխվեցին նաև հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվական հանրամատչելի բրոշյուրներ և գրքույկներ։ Ծրագիրը ֆինանսավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։ 

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS