image01
  • image01
  • image02
  • image03
  • image04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում

Ո՞վ ասաց, որ կա խտրականություն․ ֆերիկի դպրոցի խնդրի հանգույցները բացվում են

Բարձր մակարդակի աշխատանքային խմբի 2-րդ հանդիպում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 0000 |


Your name should be at least 4 letter sought


Հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգ


 

2005-2006թթ. «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացրել է Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի «Աջակցություն քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն նախաձեռնություններին» ծրագիրը:

  Ծրագրի նպատակն էր ուսումնասիրություն իրականացնել Արմավիր քաղաքի առողջապահական հաստատություններում: Այն իրականացվում է Արմավիր քաղաքում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքացիական խմբի կողմից, որը պարբերաբար ստանում էր ուսուցումներ ՄԱԿ-ի հակակոռուպցիոն փորձագետների կողմից և իրականացնում մոնիտորինգ Արմավիր քաղաքի հիվանդանոցում և պոլիկլինիկայում: Դրանք վերաբերում էին առողջապահական հաստատությունների իրականացրած տարբեր գործառույթների իրականացման ձևերի և օրինականության ուսումնասիրմանը, ինչպիսիք են` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրումը բնակչությանը, պետական պատվերով բուժման գործընթացը հիվանդանոցում, տրամադրված բուժօգնության որակի և ծավալի համապատասխանությունը և այլն:

  Այնուհետև, 2007թ. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականցրել է ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավում Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագիրը, որն ըստ էության հանդիսանում էր նախորդի շարունակությունը: Սակայն արդեն հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգ էր իրականացվում Արմավիրի մարզի առողջապահության և կրթության ոլորտներում: Առողջապահության ոլորտում ուսումնասիրվում էին բուժ. հաստատությունների կողմից իրականացվող այրդեն ուրիշ գործառույթների իրականացման հիմքերն ու մեխանիզմները: Իսկ կրթության ոլորտում ուսումնասիրվում էր ավարտական կենտրոնացված քննությունների անցկացումը, դպրոցների ֆինանսական վիճակը, հանրակրթության ոլորտում առկա լիազորությունների հստակեցումը`ուսուցիչների ընտրությունը, դպրոցի տնօրենի ընտրությունը, ինչպես նաև խորհրդի լիազորությունները և այլն: Մոնիտորինգն իրականացվում էր ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած Հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգի մեթոդաբանության համաձայն և այն իրականցվում էր համակարգի կոնկրետ տիրույթների համար նախապես մշակված գործիքներով կամ գործիքախմբերով:

 

This websitehas been created in the frames of Alternative Resources in Media project. The project became possible by the support of U.S. Agency for International Development (USAID). The content of the website is the sole responsibility of the authorsand its not required to reflect the views of U.S.A. Government or USAID.
Address: RA, Armavir city, Shahumyan 68 a
Telephone: +374 237 23034
Fax: +374 237 23034
E-mail: info@armavirdc.org


Created` HAKOBYANS