ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ



 Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով ծրագրի 130  ինքնամեկուսացված  շահառուներին ԱԶԿ ՀԿ-ն տրամադրում է ԱՍՀՆ(ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) կողմից մշակված չափաբաժիններով սննդամթերքի փաթեթներ և անհատական պաշտպանության միջոցներ` 2 ամսվա համար։

Նյութը՝  ԱՅՍՏԵՂ։ 



«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2020թ. փետրվար ամսից իրականացնում է «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիրը՝ ֆինանսավորվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: ՀԿ-ն իրականացրել է կարիքի գնահատում և արդեն 130 քաղաքացիների հետ կնքվել են ծառայությունների մատուցան պայմանագրեր:   

Կազմակերպությունը մասնագիտական թիմի հետ Արմավիրի մարզի 65 տարին լրացած տարեց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց տնային պայմաններում մատուցում է հետևյալ ծառայությունները.

  1. կենցաղային սպասարկում,
  2. բժշկական օգնություն և սպասարկում,
  3. սոցիալական խորհրդատվության տրամադրում,
  4. հոգեբանական օգնության տրամադրում,
  5. մշակութային միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպում,
  6. ուղեկցման ծառայություններ: