ԱՎԱՐՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի խթանում





«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2018-2019 թվականներին իրականացրեց «Եզդի կանանց / աղջիկների կրթության իրավունքի խթանում» ծրագիրը Արմավիրի մարզի Ֆերիկ, Արմավիր, Տանձուտ, Արգավանդ, Եղեգնուտ, Մրգաշատ, Նորապատ, Մայիսյան, Երասխահուն, Արազափ համայնքներում և Արմավիր քաղաքում: Ծրագրի նպատակն էր  նպաստել եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի իրականացմանը,  ուժեղացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: