ԱՎԱՐՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ՝ հանուն հանրային ծառայությունների բարելավման





«Ինթեգրիթի էքշն» անգլիական կազմակերպության ֆինանսավորմամբ ԱԶԿ ՀԿ-ն «ՀԿ կենտրոն», «Գորիսի մամուլի ակումբ» և «Մարտունու կանանց համայնքային խորհրդ» ՀԿ-ների հետ համատեղ, իրականանցում է «Կառավարություն և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման»ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է մոնիտորների խումբ, ովքեր կամավորական սկզբունքով կհետևեն Հայաստանի 8 դպրոցներում  իրականացվող շինարարական աշխատանքներին` ապահովելով դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին: