ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

Արմավիրի երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոն

 «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /«ԱԶԿ» ՀԿ/ Սեյվ դը չիլդրեն միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ 2016-2018թթ-ին իրականացրել է  «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակներում Արմավիրում հիմնվել է երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոնը: Արմավիրի մարզի  հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխա ծրագրի շրջանակներում «Արևածագ» կենտրոնում ստանում են սոցիալական և վերականգնողական ծառայություններ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր նաև շարժական ծառայությունների մատուցում Արարատի մարզում, որտեղ նույնպես բացակայում էին նմանատիպ ծառայությունները։ Մեկ տարվա գործունեության արդյունքում, ելնելով կարիքից, որոշվեց ծառայությունների մատուցումը իրականացնել ամեն օր: Իսկ 2017թ-ից Արտաշատ քաղաքում հիմնվեց «Արևածագ» կենտրոնի մասնաճյուղը:

 Եռամյա ծրագրի ավարտից հետո երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոնը և  Արտաշատի մասնաճյուղը շարունակում են ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես Արտաշատում ծառայություններ են մատուցում հատուկ մանկավարժն ու լոգոպեդը, որոնք սպասարկում են 2-18 տարեկան հաշմանդամություն ունեցող ամսեկան 45 երեխաների։ Վերջիններիս խնդիրները տարբեր են, ինչպիսիք են՝ խոսքի խանգարում, լսողության խանգարում, տեսողության խանգարում, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, հոգեբանական զարգացման խնդիրներ, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ և այլն։ 